Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ազատ Ֆորումը» մեկնարկում է

«Ազատ Ֆորումը» մեկնարկում է
05.03.2014 | 13:55

«Սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել»: Այս մոտեցումն է «Ազատ Ֆորում» ծրագրի հիմքում, որը մեկնարկում է այսօր, «Էոն» ակումբում: Հայաստանում պատմության ընկալման և այն օգտագործելու առումով կան կարծրատիպեր, որոնք ցանկալի է վերացնել և հասարակությանը առաջարկել մտածել այլ կերպ: «Այլ կերպ» ասվածը, սակայն, մտածողության այլ ձևի պարտադրումը չէ, այլ մտածողության այլընտրանքներ փնտրելու հնարավորություն տալը, որն, ի վերջո, կհանգեցնի երկրի իրավիճակի լուծման այլընտրանքային ուղիների ստեղծման հնարավորության:

«Ազատ Ֆորումն» իրենից ներկայացնում է դասախոսությունների և սեմինարների շարք: Այն պատմաբան, դիվանագետ, 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մտահղացումն է: Ծրագրի շրջանակներում դասախոսություններ են կարդալու պատմաբան, աղբյուրագետ Աշոտ Սարգսյանը, ազգագրագետ, հնէաբան Գայանե Շագոյանը, պատմաբան, բանասեր Համլետ Դավթյանը, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը և, իհարկե, Ժիրայր Լիպարիտյանը: «Ազատ Ֆորումի» այս առաջին հավաքը կտևի երեք շաբաթ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ