Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Վրաստանից ինձ ոչ ոք չի բերել, Դավիթ Հարությունյանն էլ իմ լավ ընկերն է»

«Վրաստանից ինձ ոչ ոք չի բերել, Դավիթ Հարությունյանն էլ  իմ լավ ընկերն է»
30.05.2014 | 00:41

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(արդարադատության նախարար)


-Պարոն Մանուկյան…
-Կլինի՞ քայլենք:
-Կարո՞ղ է՝ վիրահայ եք:
-Կլինի՞ քայլենք:
-Տե՞ղ եք շտապում:
-Չէ՛, քայլելով հարցազրույց անենք:
-Չէ՛, չքայլենք, էդպես ուղեղս լավ չի աշխատում: Չե՞ք ափսոսում, որ Վրաստանը թողեցիք, եկաք Հայաստան, հիմա բոլորը կգնան Վրաստան` հանգստանալու, իսկ Դուք եկել ու էսպես տառապելով քայլում եք ԱԺ միջանցքներով մեկ:
-Ափսոսում եմ (բայց արի քայլենք, էլի), շատ աշխատանք կար, որ կիսատ մնաց: Քայլե՞նք:
-Ի՞նչ չէր անում նախկին նախարարը, որ Դուք Վրաստանից եկաք: Մեկը ես ասեմ՝ նա մեզ չէր քայլեցնում ԱԺ միջանցքներով:
-Ես չգիտեմ` ինչ չէր անում, ես գիտեմ` ինչ եմ անում:
-Քայլում եք. մի՛ քայլե՜ք, խնդրում եմ, չե՜մ կենտրոնանում:
-Ես ախր անընդհատ շարժման մեջ եմ, դրա համար եմ սենց մինյատյուրնի, իսկ մարդիկ չեն շարժվում Ձեզ նման։
-ՈՒ սենց չաղ են:
-Այո, ճիշտ եք: Լա՛վ, կանգնում եմ. կին եք` միայն դրա համար:
-Գետնահառաչ, ամպանման` շնորհակալություն: Այսպիսով. արդարադատության նախարարները մեզանում, որպես օրինաչափություն, վատ հարաբերություններ են ունեցել Դավիթ Հարությունյանի հետ: Ձեր պարագայում ինչպե՞ս է:
-Այդ կարծիքին չեմ: Մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք:
-Ձեր ո՞ր հատկանիշը հաշվի առան ու Վրաստանից բերեցին Հայաստան. միայն քայլելո՞ւ:
-Կարծում եմ` այո՛, ավելի շատ քայլելու, որովհետև ես ակտիվ մարդ եմ:
-Որտե՞ղ եք «քայլելու» այսուհետ:
-Այնտեղ, որտեղ համակարգը կտարվի արդյունավետության` բարձրացնելով հանրության վստահության մակարդակը:
-Օ՜հ, ինքս էլ «բեմին վրա կքալեմ» քսանհինգ տարի ու միշտ այդ խոսքերն եմ լսել: Ինչի՞ց եք սկսել:
-Գիտեք` արդեն երեք շաբաթ է, ինչ ժամը իննից շուտ գալիս, տասնմեկից ուշ գնում եմ. խնդիրներն այնքա՜ն շատ են, որ ոչ ռացիոնալ է ստացվում աշխատանքը:
-Շատ աշխատանքի մեջ շատ ունայնություն կա: Ասում են` արդարադատության համակարգն ամենա-ամենակոռումպացվածն է:
-Փորձենք տարանջատել` արդարադատության և դատական համակարգերը. շատ հաճախ արդարադատության նախարարին մեղադրում են հենց դատական համակարգում տիրող իրավիճակի համար:
-Ինչո՞ւ միայն, քրեակատարողական հիմնարկներն էլ էնպես` ոչինչ: Լավ եք, հա՞, Դավիթ Հարությունյանի հետ: Ի՞նքը Ձեզ բերեց Վրաստանից։ Հա՛, ի դեպ, քայլելո՞վ եկաք:
-Վրաստանից ես եկել եմ իմ սեփական ավտոմեքենայով, ես եմ եղել ղեկին: Վրաստանից ինձ ոչ ոք չի բերել, Դավիթ Հարությունյանն էլ իմ լավ ընկերն է:
-Գրաբարյան ձևով` «ընդ կերը», որը նշանակում է` միասին ուտելը, քաղաքական կատեգորիա չէ, և Դուք փաստորեն, հաստատեցիք իմ ասածը:
-No comment!
-Գիտեք` Ձեր իրավանախորդ նախարարը բավականին էկզոտիկ պատմությունների մեջ էր հայտնվում անվերջ. նախ` նրան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ նախարար չլինեիք, Ձեզ դալանում կծեծեին… Ի՞նչ եք կարծում, Ձեզ դալանում կծեծե՞ն:
-Փորձեն թող:
-Քա՜ջ եք, ինչո՞ւ եք այդքան Ձեզ վրա վստահ: Կարող են և «կրակել»:
-Քաջ չեմ, ուժերիս վրա վստահ եմ:
-Էն մյուս անգամ էլ արդարադատության նախարարն ընկավ պատմության մեջ` ըստ Մալխասյանցի բառարանի:
-Հրայր Թովմասյանի գործունեությունը չեմ գնահատում, նա իմ ընկերն է, ես հարգում եմ նրա մասնագիտական կարողություններն ու ունակությունները:
-Ի դեպ, այնտեղից, որտեղից «քայլելով» եկել եք, դեսպան էր նաև պարոն Վոլինկինը. Վրաստանը նկատի ունեմ: Պատիվ ունեցե՞լ եք համատեղ աշխատելու:
-Ո՛չ: Երբ ես գնացի Վրաստան, Ռուսաստանն այլևս այնտեղ դեսպան չուներ:
-Իսկ համամի՞տ եք Վրաստանի տեսակետին, որ նրան «persona non grata» հայտարարեց: Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Վոլինկինի վերջին բարձրաձայնումներին, որոնք կարծես ձեր ոլորտին էին անմիջապես վերաբերում, որպես իրավունքների հարց` «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների մասով, համամի՞տ եք:
-Այդ մտքերին իմ պատասխանը ներառված է արտգործնախարարի խոսնակի հայտարարության մեջ։ Խնդրում եմ՝ այն մեջբերեք բառացի:


Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ