Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Բնապահպանական վիճակը աղետալի է հատկապես Սյունիքում

Բնապահպանական վիճակը աղետալի է հատկապես Սյունիքում
04.06.2014 | 17:14

Բնապահպանության նախարարությունը «բնավերման» նախարարություն է: Այս մասին ասվել է բնապահպանների և լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Բնապահպանների խոսքով` փորձը ցույց է տվել, որ իշխանությունների հետ համագործակցելն «անիմաստ և անօգուտ» գործ է, և որոշել են այլևս չհամագործակցել: Բնապահպանները խախտումների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ են հաղորդել, սակայն իշխանությունը, տվյալ դեպքում` բնապահպանության նախարարությունը, չի արձագանքել այդ ահազանգերին: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադարձել է հանքարդյունաբերության խնդիրներին` ասելով, որ խորհրդային ժամանակներում նույնպես կար հանքարդյունաբերություն, սակայն այն ժամանակ զարգացումն ընթանում էր «դեպի բարձր տեխնոլոգիաներ»: ԽՄ փլուզումից հետո միջազգային ֆինանսական կազմակերպությունները սկսեցին ղեկավարել Հայաստանի անցումային փուլը և մեր երկիրը իջեցվեց «հումքային կցորդի մակարդակի»: Կարինե Դանիելյանի խոսքով`այդ գործընթացին նպաստեցին երկրի ներսում արագ և ամեն գնով փող աշխատելու ձգտող որոշ մարդիկ:
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանն էլ նկատել է, թե մեր երկրի հարկային դաշտն այնպիսին է, որ անտառային ցանկացած տարածքում կարելի է հանքարդունաբերությամբ զբաղվել: Նշվել է, որ վիճակը հատկապես վատ է Սյունիքում: «Մարզում 11 շահագործվող մետաղական հանք կա, 28-ն էլ սպասվում է: Արդեն կա 11 մեռյալ գոտի` պոչամբարների տեսքով, որոնք դժվար թե երբևէ վերականգնվեն: Եվ այս ամենը 4600 քառ. կմ տարածքում»,-ասել է Աննա Աղլամազյանը:

Դիտվել է՝ 2151

Մեկնաբանություններ