Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նաիրիտի» ոդիսականը շարունակվում է

«Նաիրիտի» ոդիսականը շարունակվում է
09.12.2014 | 14:53

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
1. աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:
2. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն գործելու է բացառապես գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում, այն է`
• ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին,
• «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
(Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը.
1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
3. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
4. «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ներկայիս աշխատակիցների հետ:
5. Համաձայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:
Նախօրեին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նախ` գործարանի, ապա կառավարության շենքի մոտ: «Նաիրիտ» գործարանի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ կառավարությունից որևէ արձագանք առայժմ չկա: «Վանկարկում ենք, կոչ անում, որ իջնեն, բայց դեռ արձագանք չկա: Ասել են՝ սպասեք, մենք էլ սպասում ենք»,- ասաց նա:
Գործարանի աշխատակիցներին էր միացել գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որ գործարանի մոտ նաիրիտցիներին հորդորում էր դադարեցնել բողոքի ակցիան և տնօրենների խորհուրդ հրավիրել:

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ