ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Պետք է հաշվի նստել

Պետք է հաշվի նստել
16.01.2015 | 03:50

2015-ը գյումրեցու ընտանիքի գլխին բացվեց, ինչպես կասեր Սևակը` «շուռ եկած երկնակամարով»:

Ամեն բան ասվել է. զգացմունքներն այլևս անտեղի են: Փորձենք սառնասրտորեն հասկանալ` ինչ է կատարվում ուղիղ այն թվին, որից հարյուր տարի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն:

«Ինչու»-ն կերևա ոչ ուշ, որովհետև տարածաշրջանային զարգացումների թափանիվն ահավոր մեծ արագությամբ է պտտվում: Նավթի գինն ամեն վայրկյան է իջնում, այսօր արդեն 45 դոլարի է հասել, վաղն այն կլինի 40, ինչպես և ասել է Սաուդյան Արաբիան` արձանագրմամբ` սաուդցիները մինչև նավթի 40 դոլար անկումից չեն տուժի: Հետո՞:

Հետո` զահրումար: Փարիզի մեծ երթին չմասնակցած ԱՄՆ-ը թույլ չի տա իր ամենանվիրյալ ֆավորիտ, «Իսլամական պետության» «սնիչ» սաուդցիները կորուստներ ունենան` նավթի գնի պատճառով, իսկ ռուսական տնտեսության համար դա ոչ թե իսկական «կատաստրոֆա» կլինի, այլ… վերջնական մահ: Հանց եղավ 90-ականների սկզբին:

Կքանդվի Ռուսաստանը` բզիկ-բզիկ լինելով, որքան էլ «Գայդարի ֆորումին» Կուդրինը այնպիսի թվեր է «ներկայացնում», որոնցից կարելի է կարծել, թե ռուսական իդիլիան ոչ մի կերպ չի խախտվելու այս աշխարհում: Իրականում Կուդրինը, ինչպես Հայաստանը, առավել ստույգ` Հայաստանի ռուսամետ հանրությունը, ցանկանում են խիստ դուր գալ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որպեսզի ¥Կուդրինի դեպքում¤ վարչապետ նշանակվի Մեդվեդևի փոխարեն, իսկ մերոնց դեպքում` եթե անգամ նյութական ակնկալիքներ կան, ապա «հաղթողը» մնա ռուսի «օրհնված սապոգից» կախված մեր հոգեբանական կերպը:

Մենք չէ, Բլոկն է ասել. «Ռուսաստանն ինձ կերավ, ինչպես մայր խոզը իր ձագուկներին»: Եվ եթե Ռուսաստանում Բլոկ ու Պաստեռնակ են «ուտում», ապա ի՞նչ կլինի մեզանում, այն էլ քաղաքական այս վայրիվերումների ժամանակ, երբ տարածաշրջանն ակնհայտորեն անհանգիստ է ոչ միայն և արդեն իսկ Փարիզի մատույցներ հասած Իսլամական պետության պատճառով, այլև ղարաբաղյան անհանգիստ, անգամ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի կողմից լքված սահմանի: Բայց էլ առավել` ռուսական անհանգստությունների պատճառով:

Այո, Ռուսաստանն ու յուր հայաստանյան սատելիտները շտապում են: Պետք է հասցնել շատ բան հորով-մորով անել, որովհետև «իջնող» նավթը կպայթեցնի ոչ միայն առանց այն էլ դեֆոլտի շեմին հայտնված Ռուսաստանը, այլև ահավոր դժվար ծնվող ԵԱՏՄ կառույցը, ուր Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան խնդիրներն այնքան են սրվել, որ Բելառուսն է մաքսային կետեր դրել Ռուսաստանի հետ իր սահմաններում։ Մինչդեռ ԵԱՏՄ-նհենց նրա համար է, որ դրանք չլինեին։ Փաստենք նաև. Մերկելի մոտ գնացած Նազարբաևին ֆրաու Անգելան հրեշտակաբար այնքան սպասեցրեց ավտոմեքենայի մեջ, որ Նազարբաևը զայրացած, սակայն ձիգ իջավ և սկսեց սպասել ֆրաուին` այդ ընթացքում հաստատապես հասկանալով, թե այսուհետ ովքեր են իրենք քաղաքական մեծ արենայում, որպես խաղացող, Վլադիմիր Պուտինի կողքին:

Դառնալով մեզ, արձանագրենք. այսօրվա հայաստանյան ներքին վիճակը մի տեսակ դեժավյուի զգացողություն է առաջացնում… ոչ այնքան 1915-ի, որքան 1999-ի մասով: Երբ ռուս զինվորներն էլի կրակում էին Գյումրիում: ՈՒ 14 մարդ սպանում-վիրավորում: Երբ քննարկվում էր Ղարաբաղի հարցը հայոց Անվտանգության խորհրդում: Երբ…

Հասկացանք: Իսկ ի՞նչ պետք է արվի: Չարենցն արդեն ասել է. «Ո՜վ հայ ժողովուրդ…»:

ՈՒ գեթ մեկ անգամ այս միտքը ոչ թե ցիտել, այլ պարզապես կատարել է պետք:

Եթե մեր ազգային ընդհանրական մարմինը ի զորու է դրան:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ