Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մի պիրկ պարան և երկնուղեշ փայտեր երկու»

«Մի պիրկ պարան և երկնուղեշ փայտեր երկու»
20.03.2015 | 01:25

Երբ ժամանակին քաղաքականություն վերադարձած, շատերի համար հույս-հավատ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում արտասանում էր «Մահվան տեսիլը», շատերն էին հասկանում, որ այդ վիբրացիան որևէ տեղ չի կորչելու, քանզի «բանն ի սկզբանե է, և բանը մարմին է առնում»: Շատերն էին մտատանջվում` Տեր-Պետրոսյանի այդ ահեղադղորդ` սիմվոլիկ, գրեթե միստիկ դողով արտասանությունը «ծանր» չնստի՞ առաջին նախագահի ճակատագրի վրա: Բայց երբ նույն շատերն իմացան, որ նա իր որդուն այդ խառնակ օրերին ուղարկել է Ամերիկա, մտածեցին, թե «Մահվան տեսիլ» արտասանելու ընդմիջումներին բավականին գեղեցիկ ռեպ պարող Լևոն Հակոբիչը այն արտասանելիս, իրեն հատուկ քուրմի խորաթափանցությամբ, էներգետիկան շրջել և այլուրեքություն է պարգևել նրան (չէ, նկատի չունենք Մարտի մեկը, այլ նկատի ունենք ԲՀԿ-ին և յուր առաջնորդին, որը քաղաքականությունից հեռացավ` «այլ ոտքեր կախաղանին մոտ չթողնելով»), հասկանալի դարձավ, որ ցանկացած մեկը, ով կդիպչի այդ էներգետիկային, ապա նրանից կմնա «մի ձիգ պարան և երկնուղեշ փայտեր երկու». ՀՀՇ, ՀԱԿ, ԲՀԿ…
Հետաքրքիր է` հաջո՞րդն ով է: Եվ լինելո՞ւ է արդյոք «հաջորդ»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ