ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ադրբեջանում, ինչպես Ադրբեջանում

Ադրբեջանում, ինչպես Ադրբեջանում
05.06.2015 | 01:01

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Իրաքը, թե՛ Ռուսաստանն անչափ կարևորում են Ադրբեջանը, իսկ իրականում` նրա նավթը, սակայն սա հենց այն դեպքն է, երբ ռուսն ասում է. «Не было бы счастья, да несчастье помогло»: Այն է` Ադրբեջանն ակնհայտորեն «ճողվում» է, և Ալիև-կրտսերը, որը փափուկ ու բմբուլե պայմաններում է «հասակ» առել, ակնհայտորեն չի կարողանում գրագետ դիմագրավել առկա մարտահրավերներին, խաղալ մի քանի լարի վրա, չնայած կողքին ունի Թուրքիայի նման «брат»-երկիր:
Եվ եթե մինչ այժմ Ադրբեջանում գործընթացները սողացող բնույթ ունեին (ադրբեջանական ընդդիմությունը քողարկված թրենինգներ էր անցնում ԱՄՆ-ում, ցույցեր` Բաքվի ծայրամասերում), վերջին օրերին նույն ընդդիմության վարքագիծն ահավոր ագրեսիվ ու անկանխատեսելի է դարձել:
Իր հերթին արևմտյան քարոզչությունն անում է ամեն ինչ, որպեսզի Արևմուտքի լիդերները չմասնակցեն Բաքվում տեղի ունենալիք մինի-օլիմպիադային՝ առաջին հերթին ապտակելով Ռուսաստանին ու նրա առաջնորդին, երկրորդ հերթին` Ալիև-անմեղսունակին:
Իր հերթին` Բաքու մեկնելու պատրաստվող Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն Արևմուտքին ցույց է տալիս, որ իր համար առանձնապես շատ մեծ բան չէ Բաքու մեկնելը, այնտեղ «մենակ» մնալը, և ինքը բարձր աշտարակից «թքած ունի» արևմտյան բոլոր «բանտիկների» վրա։
Ահա այս ամենի ֆոնին մեկ էլ ու «պարզվեց», որ ադրբեջանական արտաքին գործոց նախարարությունում «ընդհատակյա» կազմակերպություն է գործում՝ ՈՒկրաինայում Ադրբեջանի դեսպանի ղեկավարությամբ, ով պատրաստվում է հեղափոխություն ու Մայդան անելու Ադրբեջանում: Եթե իրոք այդպես է, ապա պետք է արձանագրել, որ Ալիև-կրտսերի գործերը բանի նման չեն` բոլոր առումներով, բոլոր ուղղություններով:
ա) Եթե նավթային այդ երկրում, որի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի բյուջեին, սակայն անվտանգության այնպիսի մի համակարգ է գործում, որ «Քյորփի» հենց քթի տակ կարող է նման կառույց «ծլել» և այն էլ, ոչ ավելի-ոչ պակաս, արտաքին գործոց նախարարությունում, ուրեմն «Քյորփեն» ոչ միայն ամուլ է որպես երկրի ղեկավար, այլև որպես գերագույն գլխավոր հրամանատար:
բ) Եթե սա բլեֆ է (ինչին բացարձակ չենք հավատում), և օլիմպիադայից առաջ Ալիևը ցանկանում է միջազգային սկանդալ սարքել, կանխել բուն օլիմպիադայի օրերին իրենց մոտ սպասվելիք միտինգները, որոնք անցնում են «Ո՛չ Ալիևին», «Ալիև, հեռացի՛ր» լոզունգներով, ապա առանց այդ էլ մարդու իրավունքների հետ խնդիր ունեցող Ալիևն ու Ադրբեջանը հաստատապես ամենաարդյունավետ ուղին չեն ընտրել` խուսափելու սպասվող «բունտերից», ինչպես նաև միջազգային հանրության հետ հարաբերման:
գ) Եվ վերջապես, եթե Ալիևը փորձում է իր «սեղանից» Ադրբեջան ժամանող Պուտինի «սեղանին» (ինչին նույնպես հակված չենք հավատալու) հեղափոխության դեմ պայքարող «ազատամարտիկի» տրենդ մատուցել, Պուտինի հետ` միջազգային հանրության բաց աչքի առջև օլիմպիադայի օրերին «ջան ասել-ջան լսել», բոլորին հասկացնել, որ ինքը «ա լյա Պուտին» «կրուտոյ» տղա է ու չի զիջի որևէ մեկին որևէ բան, թույլ չի տա որևէ հեղափոխություն իր ադրբեջանական «մայլում», ձեռի հետ էլ Ղարաբաղի հարցը «առաջ մղել»` Պուտինի մոտ, ապա խիստ ծիծաղելի է:
Եթե չասենք` ուղղակի «հռհռալի» է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ