«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Գազպրոմ»-ի դիրքերը խարխլվել են

«Գազպրոմ»-ի դիրքերը խարխլվել են
11.11.2015 | 14:20

Գազի հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի դիրքերը վերջին 5 տարիներին խարխլվել են: ՈՒկրաինան կրճատել է գնումների ծավալը, Մոլդովան և Լիտվան հաջող կապեր են հաստատել այլընտրանքային մատակարարողների հետ, Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են ավելի ցածր գին վճարել՝ քաղաքականապես ավելի մոտ լինելով Ռուսաստանին և, ամենայն հավանականությամբ, հուսալի գործընկեր կմնան առաջիկա տարիներին՝ շվեյցարական «Միջազգային հարաբերությունների և անվտանգության ցանց» կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Ինգրիդ Օփդալը: Հոդվածում նշվում է. «2008-2009-ի ճգնաժամից հետո «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները հետխորհրդային բոլոր շուկաներում շարունակում են անկում ապրել: Եթե 2010-ին վաճառքը կազմել էր 70,2 մլրդ, 2014-ին՝ 48,1 մլրդ: 2001-2003 թթ. հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները կազմել են ընդամենը 8-9 % կամ շուրջ 40 մլրդ խորանարդ մետր: «Գազպրոմ»-ի վաճառքի գագաթնակետին՝ 2006-ին (578,8 մլրդ խմ) հետխորհրդային պետությունների մասնաբաժինը հասել էր 17,4 %-ի կամ 101 մլրդ խորանարդ մետրի: Իսկ 2014-ին տարածաշրջանի մասնաբաժինը կազմել է արդեն 10,9 % կամ 48,1 մլրդ:
Եթե 2006-ին ՈՒկրաինան «Գազպրոմ»-ից 59 մլրդ խմ գազ էր գնում, 2014-ին՝ 14,5 մլրդ: 2014-ին ՈՒկրաինան որոշեց գազի մատակարարման պայմանագիր կնքել Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ: Քիչ հավանական է, որ առաջիկայում «Գազպրոմ»-ի մատակարարումներն ավելի կրճատվեն՝ հաշվի առնելով տարանցիկ մատակարարումների տեխնիկական սահմանափակումները: «Գազպրոմ»-ը շրջանցող ուղիները տարեկան կտրվածքով շուրջ 100 մլրդ խմ թողունակություն ունեն: «Հյուսիսային հոսք 2»-ը 3-րդ և 4-րդ գիծը կավելացնի Բալթիկ ծովով երթուղուն և ընդհանուր թողունակությունը կհասցնի 110 մլրդ խմ-ի:
Հետխորհրդային այլ երկրներ «Գազպրոմ»-ի մատակարարումները վերջին 5 տարիներին կայուն են՝ շուրջ 33 մլրդ խմ-ի մակարդակի, որից 30 մլրդ-ը գնում է Բելառուսը, իսկ Ղազախստանը գնումների ծավալը հասցրել է 5 մլրդ-ի: Ոչ մեծ գնորդները՝ բալթյան երկրներ, Հայաստան, Վրաստան և Մոլդովա (տարեկան մինչև 3 մլրդ խմ), 100 %-ով կախված են ներկրումից: Պարտքերի դիմաց «Գազպրոմ»-ն այս երկրներում գազատրանսպորտային ակտիվներ է ձեռք բերել՝ ապահովելով տարանցման կայունությունն ու ավելացնելով այդ երկրների վրա ազդեցությունը: «Գազպրոմ»-ի առաջարկը գերազանցում է արդյունահանումը և կարող է գինը նվազեցնել ցանկացած մրցակցի դեմ: Հայաստանում «Գազպրոմ»-ն աստիճանաբար բաշխիչ ցանց է ձեռք բերել, ստիպել է Հայաստանին հրաժարվել Վրաստան և ՈՒկրաինա իրանական գազի տարանցումից: Հայաստանում ակտիվները ձեռք են բերվել գազի գնի ժամանակավոր սառեցման փոխարեն: Հայաստանի գազի, էլեկտրականության և ատոմային էներգիայի շուկայում Ռուսաստանի գերակշռությունը կարևոր դեր կատարեց Եվրոպական ասոցացումից հրաժարվելու և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցրում: ՈՒկրաինայում, Մոլդովայում, բալթյան երկրներում այլընտրանքային մատակարարումները հանգեցնում են գնային մրցակցության, որտեղ «Գազպրոմ»-ը շահույթ կկորցնի»:

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ