-
07.04.2016|
01:05
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր հաջողություն է համարում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ընդգծվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման:
-
07.04.2016|
01:03
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
-
07.04.2016|
01:00
Գերմանիան մեծապես կարևորում է Մինսկի խմբի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
-
07.04.2016|
00:59
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
-
07.04.2016|
00:57
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին:
-
07.04.2016|
00:53
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիայի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կողմնապահ հայտարարություններ է անում:
-
06.04.2016|
23:01
Հարգելի հայրենակիցներ, քանի, որ ուղարկվող օգնությունների և օգնություն ուղարկել ցանկացողների քանակը շատ մեծ է, կփորձեմ խորհրդի կարգով հուշել՝ հատկապես ինչն է օգտակար և նպատակահարմար առաջնագիծ ուղարկելու համար:
-
06.04.2016|
22:43
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
-
06.04.2016|
22:41
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
-
06.04.2016|
18:34
Ժողովուրդ ջան, ինչքան հասկանում եմ հիմա երկրի իշխանությունը ՀՀԿ-ի տատիկն է…Մնացածը կամ գործուղման են կամ էլ կոմուֆլյաժով Արցախում ՍԵԼՖԻ են անում: