Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ԱՄՆ-ն ընդգծում է Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը

ԱՄՆ-ն ընդգծում է Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը
06.04.2016 | 00:43

ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակը փաստում է համակողմանի լուծման հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությունը: «ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք տասնյակ կորուստներ են պատճառել. զոհվել են նաև քաղաքացիական անձինք: Արտահայտում ենք մեր ցավակցությունը տուժածների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` խստորեն հետևելով հրադադարին և վերջ տալով անկայունությանը»,-ասել է Բաերը:

Դիտվել է՝ 2426

Մեկնաբանություններ