ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Անքննելի են այդ «տանդեմի» գործերը

Անքննելի են այդ «տանդեմի» գործերը
06.05.2016 | 01:27

Շատերն են այս խառնակ օրերին հետևում, թե ինչ է կատարվում Հերմինե Նաղդալյանի «շուրջ»: Թիրախավորենք «կատարվողը»:
ա) ԱԺ փոխխոսնակն ասել է բաներ, որոնք 1998-ից այս կողմ ասել են երկրի նախագահները, քաղաքական գործիչները, փորձագետները: Ավելին, եզրույթի անզգույշ ստարտը` «օկուպացված», տվել էր տասը տարի ղարաբաղյան խնդրով և բանակցություններով զբաղված Վարդան Օսկանյանը:
բ) Այսինքն, բովանդակային առումով Նաղդալյանը խոսել է Մադրիդյան սկզբունքներից, սակայն ձևի և ձևակերպումների մեջ երկու ոչ «դարակազմիկ» բացթողում է ունեցել. կրկնել է լրագրողի նշած «գրավյալ» եզրույթը։ Եկեք խոստովանենք` լրագրողներս էլ երբեմն օգտագործում ենք այդ «գրավյալ» բառը «ազատագրվածի» փոխարեն. օրինակ, նվաստիս մեկ անգամ հարցազրույցի ժամանակ ուղղել է անձամբ Սերժ Սարգսյանը:


Ինչ վերաբերում է «նրանց հողերը մեզ պետք չեն» ոչ քաղաքական, տնավարի ձևակերպմանը, այս դեպքում ենթագիտակցական մակարդակում տեղի ունեցողի մասին է խոսքը. Նաղդալյանը հաստատապես փորձել է կարևորել մեծը փոքրի հաշվին, ասել է` Ղարաբաղի կարգավիճակի գերադասության կողքին, որպես բուֆերային գոտի, ազատագրված տարածքները համարել է անվտանգության գոտի, որը պետք է կարգավիճակի դիմաց վերադարձվի, ինչն ամրագրված է դարձյալ Մադրիդյան սկզբունքներով (որևէ մեկը չի ասել ցայս, որ այդ սկզբունքները վատն են)։ Այդ հողերի վրա, այո, թափվել է մեր սրբազան տղաների սրբազան արյունը, սակայն և միշտ` Ղարաբաղի անկախ կարգավիճակ ունենալու վերջնահաշվի համար:
Այսքա՛նը:


Մեկ փոքրիկ կամ մեծ հավելումով: Ակնհայտ է` Հերմինե Նաղդալյանի դեմ սկսված ուղղորդվող դեմարշն ինչ-որ կերպ տաքացվում է նաև անհայտ կամ հայտնի տեղերից (ասում են` առաջին հերթին՝ ՀՀԿ-ից):
Հա, էլի. ինչո՞ւ չպահանջել տիկնոջ հրաժարականը, որքա՜ն պաշտոններ կազատվեն «չուզողների» համար. ԱԺ փոխխոսնակի, ՀՀԿ կանանց միության ղեկավարի, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, ՀՀԿ գործադիր մարմնի… Եվ այդպե՜ս շարունակ:
Չնայած, չի բացառվում նաև աշխարհաքաղաքական ուղղորդվածությունը: Դե, ռուս-արևմտյան տանդեմով: Անքննելի են այդ «տանդեմի» գործերը ևս:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ