Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Գեղ կանգնի, գյուղապետ կփոխի

Գեղ կանգնի, գյուղապետ կփոխի
15.09.2017 | 10:19

Եթե մի շարք գյուղապետեր ժամանակին օպերատիվ աշխատեին, մի շարք գյուղական տնտեսությունների 2012-2016 թթ. սերմացուի և վառելիքի պարտքը կառավարության երեկվա նիստում «ջրված» կլիներ։ Թեև ե՞րբ են գյուղապետերից շատերը կարգին աշխատել, որ հիմա աշխատեին։ Գործադիրի երեկվա նիստում պարզվեց, որ մինչ օրս գյուղապետերը հստակ ցուցակ չեն ներկայացրել այդ պարտքերի վերաբերյալ, չնայած գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այդ խնդրով դիմել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին։

Այս «գաղտնիքը» նիստում բացահայտեց Իգնատի Առաքելյանը։ Ճիշտ է, տարածքային կառավարման նախարարը փորձեց ներկայացնել պատճառը՝ նշելով, որ գյուղացիներից շատերը Հայաստանում չեն, և դրանով է պայմանավորված ցուցակների ուշացումը, սակայն այս բացատրությունն ավելի շատ նման էր մի կերպ անցանկալի իրավիճակից դուրս գալու անհաջող փորձի։ «Այսուհետ շատ կոշտ կարգադրությամբ դիմում եք բոլոր միջնորդ կազմակերպություններին, աշխատում եք ուղիղ հասցեատիրոջ հետ՝ հստակեցնում եք խաղի կանոնները և գնում եք առաջ»,- խստորեն հանձնարարեց վարչապետը։ Գուցե սրանից հետո որոշ գյուղապետերի և նրանց վերադասների խելքը գլու՞խը գա։ Համենայն դեպս, որքան շուտ այդ ցանկը ներկայացվի, այնքան շուտ գյուղացիների պարտքը կզիջվի։ Վաղուց գյուղապետերին մի լավ «թափ տալու ժամանակն է»։ Այսօր գյուղոլորտի շատ չլուծված խնդիրներ նրանց անարդյունավետ գործունեության հետևանք են։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ