Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 126709

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 126709
23.11.2020 | 13:51

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 126709-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1009-ով և հասել 95099-ի, իրականացվել է 1305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ393-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2479-ի: Բուժվում է 29131 մարդ։

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ