«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Տեղի է ունենում նաև կապիտալի տեկտոնական տեղաշարժ

Տեղի է ունենում նաև կապիտալի տեկտոնական տեղաշարժ
13.12.2023 | 13:39

Կատակ կյանք, կատակ պետություն, կատակ պատերազմ՝ չափից դուրս ստեղծագործ ժողովուրդ ենք։

Իսկ կատակի ու խեղկատակի արանքում ընդամենը կես քայլ է։

Եվ ցավն այն է, որ եթե մենք կատակ ենք, ապա աշխարհն էլ կամաց-կամաց վերածվում է մեգակատակի, որի հիերարխիայի բոլոր մակարդակներում սկսում է իշխել «կամ ես, կամ էլ ուրիշ ոչ մեկը» սկզբունքը։

Ուրիշ խոսքով, միաբևեռության պահանջը շատ վերևներում չէ միայն, որ գործում է, այն շատ վարակիչ է նաև ներքևներում։

Բարդ և ավելի ու ավելի բարդացող աշխարհում հիմարների համար դրված թակարդներն էլ ամենուր են։

Միաբևեռություն ասածն էլ տարբեր երեսներ ունի՝ կա ուժային միաբևեռություն և, շատ ավելի կարևոր, փողի ու կապիտալի միաբևեռություն։

Աշխարհի պատմության վերջին հարյուրամյակների ընթացքում, առաջին անգամը լինելով, տեկտոնական ուժային տեղաշարժերին զուգահեռ տեղի է ունենում նաև կապիտալի տեկտոնական տեղաշարժ։

Աշխարհն էլ մեծ կռվի ու հնարավոր ժամանակավոր խաղաղության ճամփաբաժանին է։

Վայ անխելք թույլերին:

Խելք հավաքելու կրիտիկական ժամանակներ են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ