Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեզ մեր գերեզմաններն էլ չեն մնալու...

Մեզ մեր գերեզմաններն էլ չեն մնալու...
05.01.2025 | 19:13

Ես քաղաքական գործիչ չեմ և չգիտեմ` ինչ է պետք անել, բայց գիտեմ շատ պարզ մի ճշմարտություն՝ ամեն ինչ անել, որ Միքայել Արզումայանին, Տիրան Խաչատրյանին և առաջիկայում ձերբակալության ենթկա նախկին և ներկա զինվորականնրին ոչ մի դեպքում չարտահանձնեն Ադրբեջանին:

Մանրամսների մեջ չեմ ուզում խորանալ, ամեն ինչ այնքա՜ն պարզ է, որ ասելու չէ:

Մեզ մեր գերեզմաններն էլ չեն մնալու...

Դևը աղբրի գլխին նստել ու չի հեռանում:

Հար ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4030

Մեկնաբանություններ