Այլասերվածը դարձավ դատավոր,
դատեց շատերին ու դրվատելին,
գովեց ատելին` կյանքի վատերին,
սակայն այդպես էլ
Ճշմարտությունը նա չճանաչեց,
որ պատասխան կա
իր պիղծ դատերին`
Ու... Ձեռամբ Վերին:
Որ դատավորն էլ
ունի Դատավոր,
Աստված է ասել,
այդ կվկայի ամեն չքավոր,
որ գիտի խոսել...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ