Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների վրա

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների վրա
21.01.2025 | 14:04

Արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենը, իր կառավարման ավարտից ժամեր առաջ, կանխարգելիչ (սպասվելիք մեղադրանքներից) ներում է շնորհել հունվարի 6-ին Սենատի վրա հարձակված նախագահ Թրամփի աջակիցների և Թրամփի վրա քրեական վարույթներ հարուցելու հանձնաժողովում ներգրավված անձանց: Նաև այս կանխարգելիչ ներումից է շնորհվել բժիշկ Ֆաուչիին, ով քովիդի խնդրով ԱՄՆ-ի գլխավոր բժիշկն էր: Թրամփն ու հանրապետականները սրան մեղադրում են քովիդի իրական պատճառները թաքցնելու և հանրությանը սխալ ուղղորդումներ տալու մեջ:

Կարծում եմ՝ առաջիկա օրերին Թրամփն էլ մի շարք անձանց ներում կշնորհի, մասնավորապես՝ նրանց, որոնք հունվարի 6-ի գործով բանտերում են հիմա:

Սեփական քմահաճույքով այս ներումների արշավը գալիս է թաքցնելու համակարգային լուրջ և խորքային խնդիրներ ու ձախողումներ: Եվ սրանք այնպիսիք են, որ ժողովրդավարության հենասյուն արդարադատության համակարգը քայքայման են հանգեցնում:

Զարմանալի չէ, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բայդենի ներկայացուցիչները աչք են փակում նիկոլյան ապօրինությունների և քաղաքական հետապնդումների վրա Հայաստանում:

Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում Նիկոլը կանխարգելիչ ներումներ չի կարողանալու շնորհել, և նա իր բոլոր հանցակից պաշտոնյաների հետ կանգնելու է հայկական արդարադատության առաջ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ