Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը

Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը
05.11.2024 | 10:43

Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ-ը ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը։ Դա հակաամերիկյան հերթական հիստերիայի պատճառ է դարձել։

Մասնավորապես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովը, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության կազմին, ասել է․ «COP29-ը ոչ թե ադրբեջանական, այլ միջազգային իրադարձություն է։ Պարզապես այս անգամ այն անցկացվում է Ադրբեջանում։ ԱՄՆ-ն իր վերաբերմունքն է հայտնում միջազգային այս իրադարձությանը՝ իր ուղարկած պատվիրակությամբ։ Մյուս կողմից, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի դեմքն ու ով լինելը, ապա կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ամենաստոր մակարդակի քայլերի ունակ պետություն է։ Միացյալ Նահանգները հայտնի է որպես ցեղասպանություններ իրականացնող, հակամարտություններ, հեղաշրջումներ հրահրող և աշխարհի բոլոր ծայրերում տարբեր տհաճ գործողություններ կատարող երկիր։ Ուստի նա իրեն արժանի պատվիրակություն է ուղարկում։ Նրանք, ովքեր կարծում են, որ դա կվնասի Ադրբեջանի հեղինակությանը, սխալվում են»։

Նշեմ, որ Բաքվում անցկացվելիք COP29-ի գագաթնաժողովին ԱՄՆ-ի պատվիրակությունը կներկայացնեն ավելի քան 20 նախարարություններ, գերատեսչություններ և կազմակերպություններ: Պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի նախագահի միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Թե ինչու են Բաքվում այդքան ագրեսիվ այդ պատվիրակության կազմի հանդեպ, անհասկանալի է, բայց որ Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը՝ դա ակնհայտ փաստ է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ