Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Անտառապահներն իրենք են ապօրինի հատված վառելափայտ ծախում բնակիչներին

Անտառապահներն իրենք են ապօրինի հատված վառելափայտ ծախում բնակիչներին
24.10.2024 | 09:26

Իջևան համայնքի Գանձաքար, Սևքար, Ենոքավան և այլ գյուղերի բնակիչներից տեղեկացա, որ այդ գյուղերում վառելափայտը նրանց վաճառվում է խորանարդ մետրը 15 հազար դրամով։ Այդ գնի մեջ ներառված է նաև «մետրովկա» հատված վառելափայտի տեղափոխումը գյուղացու առանձնատան բակը։ Գյուղացիներն ասացին, որ իրենք գնում են անտառապահների կամ նրանց մերձավոր ընկերների տրամադրած վառելափայտը, որի դիմաց որևէ անդորրագիր չի տրամադրվում։ Ներդրվել է անտառային պարեկների համակարգը, սակայն դրանից անտառների պահպանությունը չի բարելավվել։ Իջևանում փայտի բիզնեսով զբաղվում են իշխանության կողմից հովանավորվողները։ Իջևան համայնքի բնակիչները կարծում են, որ Տավուշի մարզի անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին անտառում անվճար տրվող, ինքնապատրաստումով թափուկ վառելափայտի տնօրինման թույլտվության նախկին տարիների կարգը փոփոխելը, թափուկ պատրաստելու թույլտվությունը միայն ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին տրամադրելը նպատակ ունի նպաստել իշխանության հովանու ներքո գտնվող, փայտի անօրինական բիզնես անողների շահույթների ավելացման։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 15096

Մեկնաբանություններ