Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Ամանորյա շնորհավորանքի փոխարեն

    Ամանորյա շնորհավորանքի փոխարեն

    30.12.2024| 06:37
    Տարեմուտ է, և մի՞թե մենք իրար շնորհավորելու պատճառ ունենք: Ռուսական մի հիանալի խոսք կա, որը եթե վերաձևակերպենք կհնչի այսպես. ամեն հայ այսօր երջանիկ է այնքան, որքան երջանիկ է իր ամենադժբախտ հայրենակիցը: ՈՒ՞մ շնորհավորենք, նրան, ով Հայրենիք չունի և գիտի ցանկացած պարագայում երջանի՞կ լինել, նրան, ով սգակիր է և ապրում է ի հեճուկս, թե՞ նրանց, ովքեր այլևս մեր հետ չեն, մեր հոգու ու սրտի մեջ են:
  • … որպեսզի մեր հարյուր տարվա քաղաքական մենությունն ընդհատվի

    … որպեսզի մեր հարյուր տարվա քաղաքական մենությունն ընդհատվի

    30.12.2024| 05:55
    Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը ինձ չի հիացրել իր գեղարվեստական կառուցվածքով կամ այլ մանրամասներով, որոնք հաճախ գերակշռում են սյուժեի վրա: Սակայն այդ ամենի ներքո թաքնված է քաղաքական ուղերձ, որն արժանի է վերլուծության: Մարկեսը բացահայտում է հասարակության, իշխանության և գաղափարախոսական պայքարի ճակատագրական թերությունները, որոնք հատկապես ակտուալ են Հայաստանի համար:
  • Ինչու՞ օրվա ընդդիմության պայքարը չի հաջողում

    Ինչու՞ օրվա ընդդիմության պայքարը չի հաջողում

    29.12.2024| 21:25
    Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պատասխանել շատ պարզունակ հարցին, այն է` ի՞նչ է ցանկանում Հայաստանի միջին վիճակագրական բնակիչը:
  • Ինչպե՞ս գտնել համակարգային կոռուպցիան. ուղեցույց սկսնակների համար

    Ինչպե՞ս գտնել համակարգային կոռուպցիան. ուղեցույց սկսնակների համար

    29.12.2024| 20:21
    Վերջերս ՀՀ նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանատու պետական պաշտոնի նշանակվելուց հաշված օրեր անց, շտապեց հայտարարել, թե իբր Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա: Արդեն հնչեցվել են կարծիքներ, որ այդկերպ նորանշանակ նախարարը հավատարմության նշան է ցույց տվել ՀՀ-ում Ալիևների ընտանիքի տեղապահ, համատեղության կարգով ՀՀ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանին:
  • Հետ բերենք Արծվաշենը

    Հետ բերենք Արծվաշենը

    29.12.2024| 18:18
    33 տարվա բռնազավթման ընթացքում, ադրբեջանցիներն այդպես էլ չհամարձակվեցին բնակեցնել ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
  • Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են

    Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում, սակայն ռեալպոլիտիկում` թշնամական են

    29.12.2024| 16:08
    Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո, Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է:
  • Հայաստանը վարի է գնում՝ իրեն թունդ բլոգերի տեղ է դրել

    Հայաստանը վարի է գնում՝ իրեն թունդ բլոգերի տեղ է դրել

    29.12.2024| 13:19
    Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառել է, որ, Meta-ի պաշտոնական վիճակագրությամբ, վերջին 28 օրում Facebook-ի և Instagram-ի իր էջերում գրանցվել է ավելի քան 100 միլիոն դիտում...
  • Խայտառակությանը համակերպվողների հետ այդպես են վարվում

    Խայտառակությանը համակերպվողների հետ այդպես են վարվում

    29.12.2024| 12:55
    Ժողջանի երեսին թքում են, միջնամատ են ցույց տալիս, ասում են՝ համբալ, դարձնում են տուգանքի մատերիալ, թանկացնում են ամեն ինչ, կլպում են, ու ասում են՝ ծափ տվեք, արա, բայց ժողջանը չի ընդվզում:
  • Ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս

    Ով մի հարմար պաշտոն է ձեռք գցում, փողից էն կողմ աչքին ուրիշ բան չի գալիս

    29.12.2024| 11:53
    Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ: Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու: Հայերս պիտի ունենանք ծառայություններ՝ օրենսդիր ծառայություն, գործադիր ծառայություն, դատական ծառայություն՝ առաջին, երկրորդ, երրորդ դասի ծառայողներով:
  • Համակարգված բազմաշերտ պայքար է պետք սրանց դեմ

    Համակարգված բազմաշերտ պայքար է պետք սրանց դեմ

    29.12.2024| 10:23
    Եկեք խոստովանենք, որ բոլորով միասին տարբեր գրական ոճերով ավիրյանին «համբալը հերդ ա» ասելով ոչինչ չփոխեցինք մեր կյանքում, բացի նրանից, որ ներքաշվեցինք ևս մեկ մանկապարտեզային լեզվակռվի մեջ: