Ինչպես գիտենք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկման հաջորդ իսկ օրը, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ, սկսվեցին արցախա-ադրբեջանական բանակցությունները:
Եվրոպական երկրների ղեկավարները՝ սկսած Ֆրանսիայի նախագահից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Շոլցով, որոշել են մի առանձնակի հետևողականությամբ ընդգծել Արցախում ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը:
Դարձյալ նույն կուսակցական խառնակչությունն է․ յուրաքանչյուրը փորձում էայսօրվա վիճակի մեղքը մյուսի վրա գցել։ Գերիշխող մտայնությունը ամեն ինչ 1998-ի հեղաշրջման հետ կապելն է, որից հետո, ի դեպ, տասը տարի Հայաստանում կայուն խաղաղություն էր տիրում։
Կարծում եմ՝ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում:
Այս պատմությունը կարող էի գաղտնի պահել. ոչ մի հերոսական բան չկա դրա մեջ։ Դա մի հրաշալի զավեշտ էր, որ պատահեց արցախյան ողբերգության ամենաթեժ օրերին։
Շուշվա հայ բնակչությունը բռնի տեղահանվել էր քաղաքից։
Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...