Շնորհակալություն ենք հայտնում քեզ, ով Տեր, մեր Աստված, որ հանգիստ եւ խաղաղ քուն պարգեւեցիր մեզ եւ արթնացնելով` կարելիությունը տվեցիր, որ վաղ առավոտյան երկրպագենք քո ահավոր ու փառավոր եւ սուրբ անվանը:
Լույս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու,
լուսավորի՜ր մեղքերով խավարյալիս, բա՜ց իմ սրտի աչքերը և հաստատի՜ր Քո պատվիրանների երկյուղով ու սիրով։
Դուրս եմ գալիս` ոչ այլևս Եգիպտոսից:
Բաբելոնից:
Բանտարկյալներ ազատելու`
Քո Հոգու մեջ, Քո Հոգու հետ
Ներդաշնված` արձակելու
Մեր մեջ նիրհած`
Քո ուժը ողջ,
Արձակելու` աղոթքները,
Դեռ չհնչած:
Դեռ 2016-ին պարզած ու ինձ խորապես զարմացրած մի իրողություն. մենք ոչ մի իրավական լծակ չունենք աղանդների դեմ պայքարելու համար: Այսինքն, եթե վաղը ամեն քայլափոխի մեկը սկսի մարդկանց ուղեղը լվանալ ու իսլամ քարոզել, մեր իրավապահ մարմինները ոչինչ չեն կարող անել:
Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմաքաղաքական խորհդանշական իմաստ: Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները, ըստ հերթականության, ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին...