Հիշի՛ր, հա ՛յ մարդ.
Խեղճացար` կխփեն գլխիդ, երկիրդ ձեռքիցդ կխլեն:
Պատժի՛ր և ավելի' դաժանորեն, եթե թշնամիդ համարձակվել է ձեռք բարձրացնել Հայրենիքիդ, քո զավակի ու տանդ վրա:
Պահանջի՛ր բարբարոսից հատուցում և ապաշխարում, այլ ոչ թե խեղճացած խնդրիր զինադադար կամ խաղաղություն:
Մի՛ խճճվիր դիվանագիտական խարդախ խաղերի մեջ,
Զենքդ միշտ հզորացրու՛ և պատրաստ պահի՛ր հարվածելու։
Եթե կռվել ես ու հաղթել թշնամուդ, հիշիր՝
Հաղթողներին չեն դատում:
Մենք դա 30 տարի մոռացանք:
Խնդրել կարելի է միայն բարեկամին ու հարազատին:
Մենք դա չենք մոռացել և ոչ մի բարեկամի խնդրանք Հայը չի անտեսել ու չի մերժել:
Մեր բարոյական դաշտը մաքուր է ու Հայկական:
Մենք չենք հանդուրժի ոչ մի դավաճանի՝ անկախ նրա պաշտոնից և հարստությունից:
Պաշտպանենք ու պահպանենք մեր Հայրենիք -պետությունը , Ապրենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,
Շենացնենք մեր Հայաստան- Հայրենիք-Պետությունը:
Բազմացնենք մեր Հայի լավագույն տեսակը, այն Աստվածատուր է:
Ապրենք Հայի՛ նման ազնիվ,
Կռվենք Հայի՛ նման քաջաբար,
Հաղթենք Հայի՛ նման ոգով,
Պատժենք թշնամուն Հայի նման պատվով:
Մենք դա կարող ենք, Հայե՛ր ջան:
Միշտ հավատով ՔՈ հաղթանակի հանդեպ՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |