«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի

Պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի
11.08.2025 | 11:04

Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև ֆորմալ առումով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի:

Անշուշտ իշխանությունը պլանավորել է 2025-26 թթ.-ի նախընտրական բազմաշերտ ցիկլը ու քիչ շեղումներով շարժվում է այդ ուղղությամբ:

Հասարակության այն հատվածը, որը չի ընդունում ՀՀ իշխանության կուրսը ներքին և արտաքին հարթություններում պետք է նոր իրողությունների պայմաններում օրակարգ ձևավորի ու փորձի կանխել:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ով կառաջնորդի այդ օրակարգի իրացումը, խնդիրն առանց ամբիցիաների և ինտրիգների հավաքական օրակարգի ու դրա իրացման ճանապարհային քարտեզի ձևավորումն է:

Ով չի ընդունում կամ էֆեկտիվ չի համարում գործընթացները կառավարությանն անվստահություն հայտնելու միջոցով գեներացնելը, պետք է քաղաքական օրակարգ նոր առաջարկ իջեցնի, որի շուրջ էլ պետք է համախմբման քաղաքական կոնսուլտացիաներ սկսել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ