Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 19

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 19
24.10.2025 | 12:32

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար Արևմուտքը և մեր մյուս արտաքին թշնամիները նրան բերել էին ու նա եկել էր իշխանության:

Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ Ալիևին նվիրելուց կամ վաճառելուց, նույն կերպ Հայաստանի տարածքների նկատմամբ վարվելուց, «թավշյա հեղափոխություն» կոչված չարիքից առաջ և հետո կատարած և անպատիժ մնացած բազմաթիվ այլ չարագործություններից, հանցագործություններից հետո Նիկոլ հայադավն այժմ անցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վաղուց ծրագրված գործողությունների վերջնափուլի նախապատրաստմանը:

Իր հանցավոր ծրագրի իրականացման նպատակով Նիկոլ հայադավը Եկեղեցու ներսում «հայտնաբերել» է և, ամենայն հավանականությամբ, այժմ էլ փորձում է գտնել դավաճաններ, հերձվածողներ, իր նման պառակտիչներ և սրբապղծության ունակ անձանց: Նրանցից մեկը, որը Ամենայն հայոց կաթողիկոսի ս. թ. հոկտեմբերի 21- ի տնօրինությամբ կարգալույծ արվելով դուրս է դրվել Եկեղեցուց, Հովհանավանքի նախկին քահանա Արամն է (ավազանի անունով` Ստեփան Ասատրյան):

Ֆեյսբուքում այսօր աչքովս ընկավ նշված սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Մովսիսյանի լուսանկարով ուղեկցված գրառումը ՝ «Ստեփան Փաշինյանի….» (ես կխմբագրեի այսպես՝ Ստեփան Նիկոլ հայադավի): Հասկացող մարդու համար սա ամեն ինչ է, չհասկացողի համար թերևս ոչինչ: Մովսիսյանը թող չփորձի հակաճառել, թե ինքն Աստծունն է և իր ծնողներինը: Այո, ծագումնաբանությամբ և որոշ այլ առումներով ծնողներինն է, բայց հաստատ Աստծունը չէ, այլ իր վարքով, գործողություններով, հայտարարություններով, մատուցած ծառայությամբ Նիկոլինը և հայադավի տիրոջը՝ Սատանայինը (ս. թ. հոկտեմբերի 21- ին Ստեփան Ասատրյանի խոսքը. «ՀՀ վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում: Ես ճշմարտության կողքին եմ լինելու: Այո՛, սատարելու եմ ՀՀ վարչապետին»):

Դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլ հայադավը կատաղությունից երեկ էլի դիմել է օրաղի օգնությանը

Երեկ լրագրող Սյուզի Բադոյանի, ինչպես նաև մեր մյուս գործընկերների լրագրողական ճիշտ աշխատանքի շնորհիվ Հովհանավանքի նախկին քահանան (նախկին Տեր Արամը, ավազանի անունով` Ստեփան Ասատրյան) չկարողացավ իր նախատեսած սրբապղծությունն իրականացնել, իսկ այդ սրբապղծությունը տեսնելու և սատանայական հրճվանք ապրելու Նիկոլի մուրազն իր տիրոջ, ինչպես ասում են, փորում մնաց:

Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 21- ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ (սա փաստաթղթի անվանումն է) Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկացմամբ, «Տնօրինության համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝

ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,

բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,

դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով»:

Ստեփան Ասատրյանը, սակայն, արհամարհել է վերոնշյալ հանձնախմբի եզրակացությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը, Նիկոլի թելը թելելով ու համարելով, թե կաթողիկոսն ինքն է կարգալույծ եղած ու չէր կարող իրեն կարգալույծ անել, չի ենթարկվել Վեհափառի տնօրինությանը և առ այս պահը դուրս չի եկել Հովհանավանքում հոգևոր ծառայությունից: Երեկ նա փորձել է պսակադրության արարողություն, տվյալ դեպքում յուրօրինակ սրբապղծություն իրականացնել, սակայն խայտառակ կերպով ձախողվել է:

Փեսայի հայրը՝ պարոն Արթուրը, տեղեկանալով, որ Արամը կաթողիկոսի կողմից կարգալույծ է արված և այլևս քահանա չէ, տեր Արամ չէ, այլ Ստեփան Ասատրյան անուն- ազգանվամբ շարքային քաղաքացի, որը եկեղեցական որևէ արարողություն իրականացնելու իրավունքը չունի, ի պատիվ իրեն, չեղյալ է համարել իր որդու պսակադրության արարողությունն իրականացնելու վերաբերյալ նրա հետ ունեցած պայմանավորվածությունը, նույն եկեղեցում հոգևոր ծառայություն մատուցող տեր Սարգսին է խնդրել իրականացնել վերոնշյալ արարողությունը, որն էլ այն կատարել է (համապատասխան տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1457033028699013 ): Չգիտենք՝ միգուցե գիտակցել է նաև այն ծանր հոգևոր հետևանքները, որոնք սպառնում էին իր որդուն և հարսին, եթե պսակադրության ծեսն իրականացներ կարգալույծ արված նախկին քահանան:

Իսկ հիմա այն մասին, թե կարգալույծ քահանայի կողմից պսակադրության արարողությունն ինչու կլիներ յուրօրինակ սրբապղծություն

«Աստվածաշունչ մատյանում բազմիցս հիշատակվում է Նաբատյան Հերոբովամ անունով մի թագավոր, ով սարսափելի մեղքեր գործեց Աստծո առջև՝ դրանցով պղծելով իրեն, իր ընտանիքի անդամներին ու ժողովրդին. նա քահանայական իշխանության իրավունք չունեցող անձանց կարգեց քահանաներ, որոնք խունկ էին ծխում ու զոհաբերություններ էին կատարում,- «ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ» վերտառության ներքո ֆեյսբուքյան իր էջում գրելէ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ- միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր Կարինե Եսայանը:- Այդ սրբապղծությունը Աստծո ցասումը առաջացրեց, ինչի հետևանքով «Հերոբովամի տունը կորավ և բնաջինջ եղավ երկրի երեսից…

Բաասան հենց որ թագավոր դարձավ ջարդեց Հերոբովամի բոլոր տունը, բնավ մի շնչավոր չթողեց Հերոբովամի համար մինչև որ նրան բնաջինջ արեց Տիրոջ խոսքի համեմատ… »:

(3 Թագավորաց 12:31, 13:33-34, 15:29 և այլն)

Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է, որ Հին կտակարանի դեպքերը մեզ տրված են որպես օրինակ և խրատ՝ մեր կյանքի նմանատիպ դեպքերը ճիշտ գնահատելու և մեր Տիրոջը հաճո ընթացքով ապրելու համար:

(տես 1 Կորնթացիներին 10:6, 11)

Մեր օրերում հերոբովամի մեղքով պղծվածներ ևս կան (կարգալուլծ արված նախկին տեր արամը վկա) որոնք նզովքի ու անեծքի մեջ են ներքաշում ոչ միայն իրենց, այլև այլոց: Նրանց ու նրանց չար օրինակին հետևողներին ևս, անկասկած, սպասում են ՎԵՐՈՆՇՅԱԼ պատուհասները՝ եթե ետ չդառնան իրենց չար ճանապարհից, քանի որ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՆՈՒՅՆՆ Է ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ԵՒ ՀԱՎԻՏՅԱՆՍ, ԱՄԵՆ»:

Այո, անժխտելի է, որ կարգալույծ եղած քահանայի կողմից պսակադրության արարողությունը, պատարագը կամ եկեղեցական ցանկացած այլ ծես անընդունելի է Աստծո կողմից ու մեղսագործություն:

Ահա և վերոնշյալ խնդրի առնչությամբ «Սուրբ Հարության Տաճար (Սուրբ Հայրեր)» ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 21- ին կատարված գրառումը .

«Պառակտման մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ»։

(Սուրբ Հովհան Ոսկեբերան)

Կարգալույծ քահանան չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։ Եթե ուզում եք նզովքի տակ ընկնել, ապա` առաջ։ Բոլոր մասնակցողները պաշտոնապես հրաժարվելու են Հայ Առաքելական Եկեղեցուց, այսինքն` հրաժարվելու են հետագայում մասնակցել Եկեղեցու խորհուրդներին, քանզի ինքնակամ առանձնանալու են։

«Ով, արհամարհելով եկեղեցին, ուրիշ ժողով կկազմի իբրև աղոթատուն առանց եպիսկոպոսի և քահանայի հրամանի, նզովյալ լինի (Բարսեղի֊ 1, Բ առաքելական 47, 31, Անտիոքի 2):»

(Եկեղեցական իրավունք)։

«Քրիստոսը դատելու է նրանց, ովքեր պառակտում են առաջացնում, ովքեր չունեն Աստծո սերը և ավելի շատ մտածում են իրենց շահի մասին, քան Եկեղեցու միասնության մասին, որոնք փոքր և պատահական պատճառներով կտրում և պատռում են Քրիստոսի մեծ և փառահեղ Մարմինը»։

(Սուրբ Իրենիոս)

«Ինչպես որ Տերը ոչինչ չգործեց առանց Հոր, ո՛չ անձամբ, ո՛չ էլ Առաքյալների միջոցով, քանի որ միայն մեկ միություն է Նրա հետ (այսինքն, ոչ թե իշխանություն չուներ, այլ ինչ֊որ արեց, արեց Հոր հետ միությամբ, քանզի մեկ Կամք ունեն), նույն կերպ դուք էլ ոչինչ մի՛ գործեք առանց Եպիսկոպոսի ու քահանաների։

(Սուրբ Իգնատիոս Աստվածազգյաց)

«Մի խաբվեք, իմ եղբայրներ, նա, ով հետևում է պառակտողներին, չի ժառանգի Աստծո արքայությունը»: (Սուրբ Իգնատիոս Աստվածազգյաց)

«Հիշեք, որ պառակտման ղեկավարները, խախտելով եկեղեցու միասնությունը, հակառակվում են Քրիստոսին, և ոչ միայն երկրորդ անգամ են խաչում նրան, այլև պատռում են Քրիստոսի մարմինը, և սա այնքան ծանր մեղք է, որ անգամ նահատակման արյունը չի կարող մաքրել այդ մեղքը»: (Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի)։

«Եկեղեցին մեկն է, և միայն այն ունի Սուրբ Հոգու Շնորհների լիությունը։ Ինչ ձևով էլ հեռանան եկեղեցուց՝ հերետիկոսության մեջ ընկնելով, պառակտելով, ինքնագլուխ հավաքներով, սրանք բոլորը կորցնում են Աստծո Շնորհի հետ հաղորդությունը։ Մենք գիտենք և համոզված ենք, որ պառակտման, հերետիկոսության, աղանդավորության մեջ ընկնելը լիակատար կործանում և հոգևոր մահ է»: (Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի)

Կարգալույծ քահանայի կատրած «խորհրդակատարությանը» մասնակցողը հրաժարվում է Եկեղեցուց և Աստծուց»։

Ավելորդ չենք համարում ներկայացնել նաև վերոնշյալ էջից նույն խնդրի առնչությամբ այսօրվա թարմ գրառումից մի հատված.

«Եթե ժողովի որոշումով եպիսկոպոսը, և եպիսկոպոսի որոշումով՝ քահանան ու սարկավագը զրկվեն քահանայական իշխանությունից, բայց եպիսկոպոսը, քահանան կամ սարկավագը իրենց նախկին իշխանության համաձայն համարձակվեն որևէ պաշտամունք մատուցել, այլևս պետք ու պատշաճ չէ նոր ժողով գումարել դրա համար կամ ապաշխարության և թողության կոչել։ Ավելին, ովքեր հավասարվեն ու հետևեն այսպիսիներին, նրանց ամենքին պետք է մերժել եկեղեցուց, հատկապես եթե նախօրորք գիտեին այդ ամենի մասին, բայցև չընդունեցին կշտամբանքն ու հավասարվեցին այդպիսիներին։

(Անտիոքի ժողովի կանոններ, 4)»:

Ծանո՞թ է, արդյոք, այս ամենին Ստեփան Ասատրյանը, իսկ եթե ոչ, ինչո՞վ է զբաղվել կարգալույծ քահանան՝ նախկին տեր Արամը, Ճեմարանում ուսանելու տարիներին…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ