Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Սոնետ 66

Սոնետ 66
17.11.2025 | 12:18

Ինչու հիշեցի Վիլյամ Շեքսպիրի նշանավոր Սոնետ 66-ը, ըստ երևույթին, որովհետև նո՛ւյնն է, ինչ մեր իրականությունը...

Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի։

Ա

յս ամենից հոգնաբեկ, ես մահ-անդո՜րր եմ տենչում․-

Ծա՜նր է տեսնել Արժանիքն՝ աղքատության խեղճ որջում,

Եվ անարժան ոչինչին՝ վայելքներից հղփացած,

Եվ հավատա՛մքը մաքուր՝ իզուր դրժվա՜ծ ու խաբվա՜ծ,

Եվ ոսկեզօծ պատի՛վը պատվազուրկին ընծայվող,

Եվ կուսությո՜ւնը պարկեշտ՝ բռնաբարվող ու պղծվող,

Եվ վսե՛մն ու անթերի՛ն հանիրավի՜ ուրացված,

Եվ ո՛ւժը կա՛ղ կարգերի կա՛ղ ոտքերի տակ ճնշվա՜ծ,

Եվ արվե՛ստը համրացա՜ծ բռնության բիրտ բռունցքից,

Եվ հմտությո՛ւնը՝ կախված հիմարության կարծիքից․

Եվ, պարզունակ համարվող ճշմարտությո՛ւնը հստակ,

Եվ բարին՝ մեջքը ծռած չարի հաղթո՜ղ ոտքի տակ․․․

Այս ամենից հոգնաբեկ, կուզենայի ես մեռնե՜լ,-

Սերըս մենակ թողնելու վա՛խը եթե չլիներ։

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ