Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.12.2012 | 00:07

Ոսկորներիս մեջ անցյալն է նիրհում.
Եթե մի կաթիլ Դու ցող անձրևես,
Ես կնորոգվեմ Քո ծաղկանց բույրով
ՈՒ մյուռոնի պես կհոսեմ հանդարտ`
Դեպի իմ նախնյաց մեղքերը բոսոր:
ՈՒ նորոգումն այդ հողի բույր արած`
Շաղ կտամ նրանց շիրիմներին լուռ.
Կզարթնեն նրանք իրենց խոր նիրհից,
Իրար ձեռք բռնած երկինք կնայենք`
Կփառաբանենք Անունդ վսեմ,
ՈՒ Դու վերստին մեզ այցի կգաս:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ