Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մարդիկ մեկնում են Հայաստանից ՝ չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում»

«Մարդիկ մեկնում են Հայաստանից ՝ չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում»
18.12.2013 | 16:51

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ ԲԵԺԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը: Վիճակագրության ծառայության տվյալներով, նշված ամիսներին հայրենիք է վերադարձել 1780160 մարդ, մեկնել`1888165-ը: Ըստ ՀԿ-ի ղեկավարի, մեր երկրից հիմնականում մեկնում են Ռուսաստան: ՌԴ մեկնողները կազմում են միգրանտների 73 տոկոսը, որից 80 տոկոսն աշխատանքային միգրանտներն են, 7,9 տոկոսը մեկնում է ԱՄՆ, այնուհետև՝ ՈՒկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա: Մեկնողների տարիքը 26-55 է: Նրանց մեջ կանայք ամենափոքր տոկոսն են կազմում` 23 տոկոս: «Արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանից պարզապես հեշտ է մեկնելը հատկապես Ռուսաստան, ի տարբերություն մի շարք այլ երկների, որտեղ վիզա է անհրաժեշտ»,-նշեց բանախոսը: Հայաստանից հեռանալու պատճառներից մեկն ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն է, մյուս պատճառը` հայրենիքում արդարության բացակայությունը: Տ. Բեժանյանի խոսքով, մեկնողների մեծ մասը նույնիսկ անտեղյակ է, թե ուր է գնում, չի տիրապետում լեզվին ու թե ինչ պայմաններում պետք է աշխատի` չգիտի. «Իրազեկվածության մակարդակը ցածր է, մեկնում են՝ չիմանալով թե ինչ է իրենց սպասվում: Նույնիսկ Ռուսաստան մեկնելիս ոմանք հստակ չգիտեն, թե հենց օդանավակայանում միգրացիոն թերթիկն ինչպես են լրացնելու: Մեկնողները հիմնականում ապավինում են այն անձանց, ովքեր նրանց իրենց հետ տանում են ու խոստանում աշխատանքի տեղավորել»,-ասաց նա` տեղեկացնելով, որ Կենտրոնի միջոցով միգրանտներից 27-ը սեփական բիզնեսի ծրագիրն են իրականացրել ու հաջողության հասել: Վերջինս նշեց նաև, որ այլ երկրներում աշխատանքային շահագործման ենթարկված մարդիկ դժվարությամբ են դիմում կենտրոն, քանի որ մենթալիտետի խնդիր կա: «Կան մարդիկ, ովքեր աշխատել են Ռուսաստանում, սակայն աշխատանքային պայմանագիր չունենալու պատճառով չեն կարողանում իրենց գումարները ստանալ, և նույնիսկ ոմանք, մենթալիտետից ելնելով, այդ մասին չեն բարձրաձայնում: Օրինակ՝ մեր տղամարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող են գալ ու ասել, որ իրենք աշխատել են, դիմացը գումար չեն ստացել»,-ասաց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ