Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Հերթական սկանդալը Թուրքիայում, այս անգամ՝ քիմիական

Հերթական սկանդալը Թուրքիայում, այս անգամ՝ քիմիական
07.04.2014 | 22:51

Թուրքական Sözcü պարբերականը վերահրապարակել է London Review of Books կայքում հրապարակված մի հոդված, որը կարող է տակնուվրա անել Թուրքիան: Հոդվածագիր Հերշը, ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրների հղումով գրում է, որ սիրիական Ղուտայում անցյալ տարվա օգոստոսին քիմիական հարձակման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը: Սիրիայի մայրաքաղաքի Ղուտա շրջանում քիմիական հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձիք էին զոհվել: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Թուրքիայի իսլամիստական լրատվամիջոցներն այդ ժամանակ պնդեցին, որ հարձակումն իրականացվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի կողմից:

ԱՄՆ-ը և Ֆրանսիան Սիրիայի դեմ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու պլան էին մշակել: Սակայն Օբամայի վարչակազմը անհասկանալի հետքայլ էր արել: Դրանից հետո Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները Սիրիայում օգտագործված գազի նմուշը համեմատել էին Սիրիայում առկա քիմիական զենքի պաշարների նմուշների հետ: Համաձայն պարբերականի հրապարակած տեղեկության՝ Պենտագոնը հարձակումը հետաձգել էր՝ նաև այդ կասկածները հաշվի առնելով: Հոդվածագրի խոսքերով՝ ԱՄՆ-ի ձեռքում ԱԶԿ-ի կառավարության և «Ալ-Քաիդայի» միջև քիմիական զենքի հարցում համագործակցելու բազմաթիվ զեկույցներ և ապացույցներ ունի: Ամերիկյան հետախուզությունը նաև տվյալներ ունի, որ «Ալ Քաիդայի» հետ կապ ունեցող «Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք ունի:

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ