-
08.09.2015|
23:54
ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում բռնության սրմամբ և կոչ է անում բանակին և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը դադարեցնել կրակը` հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
-
08.09.2015|
11:10
Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում:
-
08.09.2015|
00:43
2014 թ. օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշը հարձակվեց մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, մեր Շանգալի վրա և սկիզբ դրեց եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության: Սկսվեց և մինչ օրս շարունակվում է աղետը։
-
08.09.2015|
00:10
«Ռազմական հրամանատարաշտաբային զորավարժությունները յուրաքանչյուր գերատեսչության համար կարևոր են` իրական հնարավորություններն ու կարողությունները գնահատելու, ինչպես նաև հնարավոր բացթողումները կարգավորելու համար»,- մեզ հետ կարճ զրույցում ասաց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
-
07.09.2015|
17:19
«Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն»: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
07.09.2015|
14:41
Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը հայտարարել է, որ Իսպանիան կարող է շարունակել մասնակցությունը Թուրքիայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, եթե միանան նաև այլ երկրներ, հաղորդում է TRT Haber-ը:
-
06.09.2015|
20:57
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն տարածած մամուլի հաղորդագրությունում:
-
06.09.2015|
20:56
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-13-ն անցկացնում է հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ՝ ստուգելու բոլոր ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:
-
06.09.2015|
20:55
Առաջնային գծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձին իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն՝ ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
-