Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր

Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր
27.01.2015 | 13:01

Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԵԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Ներկայումս 10 փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակում է կանաչ անձնագրի նմուշը, որի մեջ կմտնեն ցուցանիշներ հիդրոլոգիական, էկոլոգիական, տեխնիկական, սոցիալական բնութագրերի վերաբերյալ: Կանաչ անձնագրի նմուշի հաստատումից հետո կանաչ անձնագրերը կլրացվեն ոչ միայն նախագծային եւ պաշտոնապես հաստատված ցուցանիշներով, այլեւ տեղերում անցկացված մոնիտորինգի արդյունքներով:
Նշենք, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանում մտահոգություն է առաջացնում բնապահպանական թողքի կարգավորման, կենսաբազմազանության և գետային ձկնաշխարհի պահպանման, շինարարության ընթացքում անտառների և լանդշաֆտների պահպանման, հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցության, ժամանակակից տեխնոլոգիաների և որակյալ սարքավորումների կիրառման խնդիրների առումով:

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ