Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.03.2023 | 00:19

Ստախոս է նա, ով չի ընդունում Հիսուսին`Քրիստոս,

Ով չի ընդունում՝ Սուրբ Երրորդություն,

Ով ուրանում է Հորը և Որդուն, և Հոգուն՝ Սրբո, չունի սրբություն,

Ստախոս է նա, ով չի ընդունում Հիսուսին`Քրիստոս:

Թե դավանում ես Հիսուսին`Քրիստոս, Հորը և Որդուն և Հոգուն՝ Սրբո, հավերժ կյանք ունես,

Քանզի քո մեջ են նրանք բնակվում, հավատքն է տալիս քեզ մեծ զորություն,

Ստախոս է նա, ով չի ընդունում Հիսուսին`Քրիստոս,

Ով չի ընդունում Սուրբ Երրորդություն:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ