Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նա տարօրինակ, ահեղ և նշանակալի մարդ էր»

«Նա տարօրինակ, ահեղ և նշանակալի մարդ էր»
03.08.2024 | 07:52

Աշխարհի ամենանշանավոր ու հակասական գործիչներից մեկի՝ Շառլ-Մորիս դը Թալեյրանի մասին բազում ճշմարիտ ու հորինովի պատմություններ կան: Այս մեկն էլ պատմել է Վիկտոր Հյուգոն, որ պակաս հետաքրքրական չէ.

«Նա տարօրինակ, ահեղ և նշանակալի մարդ էր... Կարելի է ասել, որ նրա մոտ ամեն ինչ կաղ էր, ինչպես որ ինքն էր կաղ... Եվ այսպես, նախօրեին՝ 1838 թվականի մայիսի 17-ին, այդ մարդը մեռավ: Եկան բժիշկները, որ զմռսեն դիակը, ինչպես անում էին եգիպտացիները: Որովայնից հանեցին ներքին օրգանները, իսկ գանգից՝ ուղեղը: Այդպիսով, Թալեյրանին վերածելով մումիայի, նրանք սպիտակ ատլասով փաթաթեցին նրան ու հեռացան՝ սեղանի վրա թողնելով ուղեղը, հենց այն ուղեղը, որն այնքան շատ բաներ էր մտահղացել, ոգեշնչել էր այնքան մարդկանց, մտահղացել էր երկու հեղափոխություն, գահընկեց էր արել քսան թագավորի, իր ներսում ամփոփել էր ամբողջ աշխարհը: Բժիշկները գնացին, ներս մտավ ծառան և տեսավ այն, ինչ թողել էին սեղանին: «Տես, է, նրանք սա մոռացել են: Եվ հիմա ես ի՞նչ անեմ»: Ու ծառան հիշեց, որ փողոցում մի պղտոր առու էր տեսել: Նա վերցրեց ուղեղը, տարավ ու նետեց այդ առվի մեջ…»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 16379

Մեկնաբանություններ