Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Քաղաքական բորոտը

Քաղաքական բորոտը
28.12.2024 | 08:34

Արդի քաղաքական կյանքում բորոտությունը հիշեցնող բազմաթիվ նախադեպեր և անձիք կան։

Որպես կանոն, քաղաքական բորոտները մերժված, անցանկալի անձ են տարբեր հանդիպումների մասնակցության իմաստով, հիվանդ քաղաքական անձիք իրենք իսկ հասկանում են սեփական տկարության փաստը և խուսափում միջազգային շփումներից։

Բոր կամ բորոտություն (անգլ.՝ leprosy, ռուս.՝ проказа, հուն․՝ lepra) կամ Հանսենի հիվանդություն (հանսենոզ, հանսենիազ), խրոնիկական վարակիչ հիվանդություն, հարուցված Mycobacterium leprae-ով, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը։

Մարդկությանը հայտնի հնագույն հիվանդություններից մեկն է։ Այն հայտնի է եղել Եգիպտոսի, Չինաստանի և Հնդկաստանի հնագույն քաղաքակրթություններին, և հիվանդության մասին առաջին գրավոր հիշատակումը վերագրվում է Հին Հնդկաստանին, դեռևս մ.թ.ա. 15-10-րդ դարերին։

Բորի նախահայրենիքը համարվում են Հարավ-Արևելյան Ասիան և Կենտրոնական Աֆրիկան, որտեղից էլ հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհով։

Բորի մասին հիշատակվում է նաև Աստվածաշնչում։ Հիվանդության հարուցիչը հայտնաբերվել և նկարագրվել է առաջին անգամ 1873-ին, նորվեգացի բժիշկ Գերհարդ Հանսենի կողմից։

Պատմիչներ Փավստոս Բուզանդն ու Մովսես Խորենացին գրում են, որ 4-րդ դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ բորոտանոցներ են բացվել Հայաստանի զանազան վայրերում։ Միջին դարերում բորով հիվանդներին վտարել են բնակավայրերից, արգելել շփումը առողջ մարդկանց հետ։

Կարծում ենք, որ նման քաղաքական բորոտների մասնակցությունը արտաքին և ներքին քաղաքական անցուդարձին ցանկալի չէ, քանի որ քաղաքական բորոտության վարակի տարածման արդյունքում տասնյակ հազարավոր հոգեպես առողջ անձիք կհայտնվեն առողջական լրջմիտ խնդիրների առջև։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ