«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Ավինյանն ու իր անվանակից, կոալիցիոն ենթական ցինիկաբար ծաղրում են հանրությանը. մի «ներողության» թարմ հետքերով

Ավինյանն ու իր անվանակից, կոալիցիոն ենթական ցինիկաբար ծաղրում են հանրությանը. մի «ներողության» թարմ հետքերով
07.05.2025 | 13:02

Բոլորի աչքի առաջ, բացահայտ խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց հետ հասարակական ակտիվիստի վրա խմբակային հարձակում կատարած ու նրա նկատմամբ բռնություն գործադրած անձը՝ Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ միայն պաշտոնանկ չի արվել, ոչ միայն խուլիգանության մեղադրանքով կալանավորված չէ, այլև, որպես Նոր Նորքի վարչշրջանի ղեկավար, այսօր ներկայացել էր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

Նախ, տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, հիշատակված անձը «ներողություն է խնդրել: Նախ, խոսել է Երևանի «9 տոկոսանոց» քաղաքապետ Տիգրան

Ավինյանը. «Բռնության որևէ ձեև, լինի ֆիզիկական, կամ խոսքով, վիրավորանքով, սադրանքով մեզ համար անընդունելի է։ Երևանիք քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են վարչական շրջաններում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում»։

Ավինյանը հայտարարեց, թե սադրանքները ամենուր են, բայց չպետք է բռնությամբ պատասխանել։

Նա հայտարարեց, որ դեպքով կա քրեական գործ և երկրորդ կողմ ու դիմեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ ասելիքի ակնկալիքով։

Տիգրան Տեր-Մարգարյանը դիմեց գործընկերներին՝ ասելով, որ որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեր սադրանքին, պետք է առավելագույնս զսպվածություն ցուցաբեր։ «Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզանից ու մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,-ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը:

Սա անհնար է բնորոշել այլ կերպ, քան՝ բացահայտ, ցինիկ ծաղրանք թե՛ հասարակության, թե՛ երևանցիների, թե՛ օրենքի և օրինականության նկատմամբ:

Ի՞նչ «ներողություն»: Հա, այն էլ, ներողություն է «խնդրվում» քաղաքապետից... հանրությունից, բայց ոչ՝ իր և իր «թիմակիցների» հարձակման թիրախում հայտնված ու խմբակային ծեծով բռնության ենթարկված քաղաքացուց:

Սադրանքից են խոսում, Տիգրանները՝ թե՛ Ավինյանը, թե՛ նրա կոալիցիոն ենթակա Տեր-Մարգարյանը, իրենց հաշիվ ու «նեղություն» չտալով, որ գլխավոր սադրանքը կատարել է հենց վարչական շրջանի ղեկավարը՝ զանգելով Չախոյանին ու խայտառակ հահոյախոսական արտահայտություններ անելով:

Ի՞նչ սադրանք-մադրանք, բոլորը տեսան. Տիգրան Տեր-Մարգարյանը ուղղակիորեն դուրս նետվեց աշխատասենյակից ու բռունցքներով հարձակվեց Արթուր Չախոյանի վրա: Դրա սադրանքը ո՞րն էր:

Ակնկալել, որ փաշինյանական իշխանության պայմաններում ուղիղ եթերում խուլիգանություն անող «Հանրապետություն»-ական քաղաքային պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի, իհարկե, միամտություն է:

Որպեսզի Հայաստանում օրենքն սկսի գործել, նախ պետք է ազատվել նման իշխանությունից:

Քանի դեռ խմբակային խուլիգանություն կատարողը ոչ միայն ազատության մեջ է, այլև իր պաշտոնին, Տիգրան Ավինյանի արտասանությունները «բռնությունների անթույլատրելիության» մասին, քոռ գրոշի արժեք չունեն: Դրանք դատարկ խոսքեր են, ոչ ավելին:

Ի դեպ, հետաքրքիր է, վաղը, մյուս օրը, երբ ուղիղ եթերում արդեն սպանություն գործեն, այդ ժամանակ ի՞նչ են ասելու, «շա՞տ ներողություն»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Zham.am

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ