ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Չկռվող» արցախցիների՝ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության մասին

«Չկռվող» արցախցիների՝ Մեծ Հայրենական պատերազմին մասնակցության մասին
09.05.2025 | 15:03

ԼՂԻՄ բնակչության թիվը, 1939թ. մարդահամարի տվյալներով, 150.800 էր, որից 132.800-ը հայ էր։ ԼՂԻՄ-ից ռազմաճակատ է զորակոչվել 45.000 հայ՝ ԼՂԻՄ-ի ամեն երրորդ բնակիչը։ Զոհվել է 22.000-ը՝ ամեն երկրորդ զորակոչվածը։

Գրեթե նույն չափ բնակչություն ունեցող Հյուսիսային Արցախ-Գարդմանքից ևս 44.000-ը զորակոչվել է, զոհվել է 18.000-ը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենական պատերազմին տվել է ԽՍՀՄ 29 հերոս, որոնցից երկուսը կրկնակի հերոսներ են՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։

Արցախ աշխարհը Մեծ Հայրենականին տվել է երեք մարշալ և մեկ ծովակալ։

Բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ԼՂԻՄ-ը եղել է Խորհրդային Միության ինքնավարություններից թիվ մեկը՝ պատերազմում ունեցած մասնակցության, զոհերի, հերոսների, ինչպես նաև թիկունքային ապահովման գործում։ Մարզը պաշտպանության ֆոնդին է փոխանցել 43 մլն ռուբլի, որի 10 տոկոսը հավաքել են աշակերտներն ու կոմերիտականները, 6 կգ ոսկի, 600 կգ արծաթ և այլն։ Մարզում գործել է վիրավորների բուժման համար 3 հոսպիտալ։ Միայն Խաչմաչ գյուղը պաշտպանության ֆոնդին փոխանցել է 50 հազար ռուբլի, ևս 52 հազար ռուբլու պետական բաժնետոմս, ինչի համար գյուղի կոլտնտեսության նախագահ Հայրապետյանին և կուսկազմակերպության ղեկավար Պետրոսյանին շնորհակալական հեռագիր է ուղարկել ինքը՝ Ստալինը։

Համեմատության համար. Մեծ Հայրենականին մասնակցել է յուրաքանչյուր 19 ադրբեջանցուց մեկը։

Արցախցիների անձնազոհ ու հերոսական ճիգը ոչ միայն խորհրդային ժողովրդի ստրկացման պլանը ձախողելու համար էր, այլև հայ ժողովրդի վերջնական ցեղասպանումը կանխելու համար։ Ստալինգրադում խորհրդային զորքերի պարտության դեպքում Խորհրդային Հայաստանի հետ սահմաններին կազմ պատրաստ կենտրոնացված էին 26 թուրքական դիվիզիաները, որոնք նույնիսկ ներխուժման օր ունեին նախատեսված՝ 1942թ. նոյեմբերի 24:

Նկարում հայ ժողովրդի մեծ զավակ, հերոս Սերգեյ Օհանովն է (ծննդավայը՝ Թբիլիսի), ով Դոնի Ռոստովի շրջանի Մեծ Սալա հայկական գյուղի մոտ 24-հոգանոց անձնակազմով շարքից հանեց հակառակորդի 30 տանկ։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ