Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացրեց. ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացրեց. ՀՀԿ-ի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է
07.06.2025 | 13:47

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ