Կառավարության ներկայիս ապազգային ղեկավարն ու նրա թիմն այնքան են անպիտան, որ անգամ չեն հասկանում, թե ինչ է նշանակում ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ հասկացությունը ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի։
Այդ օրենսգրքի 279-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է` որևէ գույք ազգայնացնելու համար նախ պետք է ընդունել օրենք այդ մասին, բայց ամենակարևորը՝ սեփականատիրոջը պետք է հատուցեն այդ գույքի ամբողջ արժեքն ու բոլոր վնասները։
Ցանկացած այլ տարբերակ, եթե անցնում է այս ապազգային իշխանության մտքով, ապա դա որևէ աղերս չունի ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ հետ, այլ ընդամենը ապազգային ու անբարոյական «ռեկետ է»։
Ես չեմ հավատում, որ սրանք պատրաստվում են հատուցել ՀԵՑ-ի ամբողջ արժեքն ու մյուս վնասները։
Արսեն ԲԱԲԱՅԱՆ