ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Մի կարճ ժամանակով խոզաբդային գերտերություն ենք դառնում

Մի կարճ ժամանակով խոզաբդային գերտերություն ենք դառնում
27.11.2024 | 07:25

Խանութներում արդեն Նոր տարվա խաղալիքներ են ծախում՝ փայլուն, գույնզգույն դրասանգներ, գնդեր, լույսեր։ Շուտով կսկսվի որկրավազքը խանութներով։ Նախ՝ երկար հերթեր կգոյանան բաստուրմա ու սուջուխ կտրտող սարքերի մոտ, հետո կգա բդատենդի ժամանակը։ Խոզի բդի սպառման առումով՝ Նոր տարվա շեմին Հայաստանի ցուցանիշը տալիս-անցնում ա գերտերություններին։ Կարելի ա ասել, որ մենք մի կարճ ժամանակով խոզաբդային գերտերություն ենք դառնում։

Հետո փողոցներում գլխատված եղևնիների անտառներ կհայտնվեն, որոնց մեծ մասը փողոցում էլ կմնա, ու Նոր տարին ցրտից սրթսրթալով դիմավորող փողոցային շներին ու կատուներին կմիանան լքված ու անպետք փողոցային եղևնիները։

Դեկտեմբերի վերջերին խոշոր առևտրի կենտրոնների մոտ կիլոմետրանոց խցանումներ կգոյանան, ու մինչև դեկտեմբերի 31-ը քաղաքը կցնցվի ամանորյա առևտրային ջղաձգության մեջ։ Ամեն տուն տաս-քսան հոգու համար ուտելիք կառնի ու կպատրաստի, որ սեղանին դնելու բան լինի, երբ հյուր գա։ Բայց բոլոր եկող ու չեկող հյուրերն էլ՝ իրանց հերթին, իրանց տներում տաս-քսան հոգու հաշվարկով ուտելիք կառնեն ու կպատրաստեն, ու Նոր տարվա շեմին հանրապետությունում սեղաններին դրված ու սառնարանները լցված պատրաստի ու կիսապատրաստի սննդի քանակը տասից քսան անգամ կգերազանցի հանրապետության բնակչության ընդհանուր աղեստամոքսային տարողունակությունը։

Նոր տարվանից հետո Հայաստանի բնակչության մարսողական համակարգն ամենամեծ փորձությունը կանցնի՝ աշխատելով մինչև փչանալը իրացնել չեկած հյուրերի բաժին ուտելիքը։ Դրա հետևանքով՝ մինչև հին Նոր տարին քաշած զուգարանի ջրի ընդհանուր ծավալը կգերազանցի Արփա-Սևան թունելի տարեկան թողունակությունը։

Հայաստանում կամաց-կամաց սկսվում ա ամանորյա մարաթոնը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9712

Մեկնաբանություններ