01.11.2013|
11:16
Եդեմի պարտեզի կամ դրախտի աստվածաշնչային սկզբնական նկարագրությունից Աստվածաշնչի հեղինակները շատ խորհրդանիշեր և կերպարներ են վերցրել: Մեր ասածի օրինակ կարող է ծառայել Եսայի մարգարեի` արդարների վերադարձը նկարագրող դրվագը. «Որովհետև Տերը պիտի մխիթարի Սիոնին, պիտի մխիթարի նրա բոլոր ավերակները, նրա անապատը դրախտի նման պիտի շինի, նրա ամայի տեղը` Տիրոջ պարտեզի պես. ցնծություն և բերկրություն պիտի գտնվի նրանում, գովերգություն և օրհներգության ձայն» (Ես. 51.3):
Հովել մարգարեն իր հրապարակավ ապաշխարելու հորդորում Աստծո խոստմունք-օրհնությունը ևս կապում է Եդեմի պարտեզի հետ, «Եդեմի դրախտի պես կլինի երկիրը նրա առաջին, իսկ նրա հետևից՝ ամայի անապատի պես» (Հովել 2.3):