Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 
  • Վեհափառ հորը`  բաց նամակի փոխարեն

    Վեհափառ հորը` բաց նամակի փոխարեն

    30.05.2013| 23:55
    Հոգեգալստին հաջորդող` անցնող շաբաթը Հռիփսիմյաց սուրբ կույսերի շաբաթն էր, որին նախորդեց Եղիա մարգարեի տոնը: Տևական ժամանակ է, ինչ տերունական օրերին` բուն Պատարագի ժամանակ, Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում փակվում է դեպ Սբ. Գայանեի խորան տանող դուռը: Մինչ այդ մշտապես հնարավոր է եղել խորանում ծնկել ու Պատարագն ունկնդրել նաև խորանում: Ասացին` ելումուտը խանգարում է Պատարագի ընթացքին, դրա համար են դուռը փակում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    30.05.2013| 23:08
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    30.05.2013| 23:06
    Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
  • «Ես ցանկանում եմ նորմալ կյանք վարել»

    «Ես ցանկանում եմ նորմալ կյանք վարել»

    30.05.2013| 15:09
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվելով Վատիկանի պապական կացարանից, ապրում է Վատիկանի տարածքում գտնվող Սանտա Մարտա հյուրանոցում` կարդինալների ու քահանաների հետ: Իր` պատմության մեջ աննախադեպ, որոշումը պապը այսպես է բացատրել
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    24.05.2013| 00:46
    Այժմ, երբ հավատացյալները վերցնում են իրենց խաչը և հետևում ինձ, իմ միջոցով երկինք են մտնում ու սկսում վայելել այն անսահման երանությունը, որն աշխարհը չի կարող հասկանալ, քանզի երկինքը փակված է անհավատության առաջ: Հույսն ու փորձառությունը անհավատին կուսուցանեն, որ ուրախությունը հաջորդում է տառապանքին, բայց այդ երջանկությունը տևական չէ: Իսկ իմ զավակներին ես տալիս եմ ցավի ամոքում, կատարյալ երանություն ու խաղաղություն: Նրանք, ովքեր ուրախությամբ վերցնում են իմ խաչը, պաշտպանված են լինում դրանով և միշտ պաշտպանված լինելով այդ խաչով՝ վերջում երկինք են մտնում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    24.05.2013| 00:46
    Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.05.2013| 00:45
    Տեր Աստված, խնդրում եմ, այս տողերն ընթերցողին տուր երջանկություն, սեր:
  • «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    «Ով չարիք է գործում, ատում է լույսը»

    21.05.2013| 00:45
    Մարտի 31-ին այս կամ այն կերպ, ազգովին տոնեցինք Հիսուսի հարության տոնը՝ Զատիկը։ ՈՒ այժմ դրան հաջորդող ավետարանական իրադարձությունների մասին չէ, որ պետք է գրենք, երբ մեր Տեր Հիսուսը քառասուն օր երկրի վրա երևաց Իրեն հավատացողներին ու նրանց հաստատեց ու զորացրեց գալիք բարի պատերազմում հաղթող լինելու համար։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես տոնեցինք կամ, ավելի ճիշտ, ինչպես չտոնեցինք քրիստոնյաներիս համար ամենանվիրական համարվող Հարության տոնը։
  • Տիրոջ ոտքերի մոտ

    Տիրոջ ոտքերի մոտ

    21.05.2013| 00:30
    1. Սերը փորձաքար է, որի միջոցով հասու են դառնում ճշմարտության իսկությանը. դրանով բոլոր մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք: Ես նույնպես օգտվում եմ արդարության սրից: Ոմանք առաջին հայացքից հակված են մտածելու, որ ես Սողոմոնի նման մտադիր եմ իմ գործն ավարտել առանց ողորմության, բայց իմ նպատակը, ինչպես նրանը, սիրո փորձաքարը կիրառելն է, որը վեր կհանի ճշմարտությունը և ցույց կտա, որ դուք այն նույն Սիրո Աստծո զավակներն եք, որն Իր կյանքը տվեց ձերը խնայելու համար: Հետևաբար, պետք է մնաք այդ սիրո մեջ և ծառայեք միմյանց, նույնիսկ ձեր կյանքը տաք՝ ծառայելու ուրիշներին, ինչպես որ ես տվեցի իմ կյանքը ձեզ համար: Ինչպես ես եմ կենդանի, դուք նույնպես կենդանի եք լինելու:
  • Աղոթարան

    Աղոթարան

    21.05.2013| 00:02
    Ջրերի, ամպերի, հոսող արշալույսների միջով Ես Քեզ եմ հասնում: