Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել է, և ինչ դիվահար բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռն ասես որ չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Ես երբեմն, որ խոսում եմ ննջեցյալների մասին, ասում եմ, որ բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից Աստծու կամքով,, մտնելու ենք այդ խոր փոսը, սակայն ոմանք մնում են այնտեղ, իսկ ոմանք էլ դուրս են գալիս այդ մռայլ, խոնավ ու անհատակ փոսից:
Մեր խորհուրդն է, որ աղոթենք Սուրբ Սերապիոն Եպիսկոպոսի նման: Հավատում ենք, որ աղոթքը ոչ միայն կթեթևացնի մեր հոգին, այլ նաև զերծ կպահի զանազան հիվանդություններից:
Սուրբ Գայանե վանքում կազմակերպվող ՄԱՆԱՆԱ ծրագրին մասնակից երիտասարդների ջանքերով մեկնարկել է «ՄԱՆԱՆԱ»՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար» նախաձեռնությունը:
Ամառվա օր էր: Լուսահոգի մայրս նստել էր բակի թթենու տակ և մայրամուտի շողերին էր նայում: Երանի այսօր լիներ: Հիմա երանի եմ տալիս, իսկ այն ժամանակ տագնապ կար մեջս, ես գայթակղության մեջ էի ընկել ու գնում էի որոնելու մորս մոլորության ու թախծի պատճառը:
Առնո Բաբաջանյանին երբ հարցնում էին` երաժշտություն ինչպե՞ս եք գրում, պատասխանում էր` լսում եմ: Միլիոնավոր մարդկանցից մի քանիսին տրված լսելու այդ ունակությունը կոչվում է հանճար: Աստված ընտրում է նրանց, որպեսզի պարգևի ոչնչից ԻՆՉ ստեղծելու կարողություն:
Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։ Ահավասիկ այդ ամենը հասավ զորությունների Տիրոջ ականջին։
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...