Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Փող չկա ասելը պարզապես պատճառ է»

«Փող չկա ասելը պարզապես պատճառ է»
06.07.2016 | 16:48

ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը կարծում է, որ եթե միջազգային կառույցները չտան, իշխանությունները պետք է Ընտրական օրենսգրքի համար պահանջվող գումարը հայթայթեն: Իսկ ակնկալվող գումարը, ըստ պատգամավորի, համայնքների հատկացումներից պետք է վերցնել: «Փող չկա ասելը պարզապես պատճառ է: Էս Ընտրական օրենսգրքով այսօր կարող ենք ասել, որ ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան կամ 50 տոկոսով լեգիտիմ խորհրդարան: Մարդիկ ընտրելու են ռեյտինգային առաջադրված թեկնածուներին, իսկ կուսակցության ընտրություն գոյություն չունի»:


Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ԲՀԿ խմբակցության անդամը վստահ է, որ ոչ մի համայնք, ոչ մի համայնքապետ կողմ չէ համայնքների խոշորացմանը: «Սա ռեֆորմ է, ռեֆորմ անելու համար պետք է ունենալ հանրային վստահություն: Բայց խոշորացումից աշխատատեղ է կրճատվելու, մարդկանց լրացուցիչ ծախսերի տակ ենք դնում: Ես ոչ թե դեմ եմ համայնքների խոշորացմանը, այլ այսօր դրա ժամանակը չէ: 9 համայնքի բնակիչների հետ ենք հանդիպել, բացարձակապես ոչ մի կողմ չի եղել: Գումարը տնօրինելու է մի նշանակված համայնքապետ, որի համար էն հեռավոր գյուղերը, որտեղ 100-200 ընտրող կա ընդամենը, բացարձակ չեն հետաքրքրելու իրեն, չի անդրադառնալու: Գումարն էլ չի ավելանալու, նույն գումարը հավաքվելու է մի ամանի մեջ, պրոբլեմներն էլ հայտնվելու են էդ նույն ամանի մեջ: Դա փաստարկ չէ, պետք է ավելի շատ շփվել ժողովրդի հետ, համայնքների հետ, որ հասկանան պրոբլեմը որտեղ է»,- շեշտել է պատգամավորը:


Խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության առնչությամբ Խաչատրյանի սպասելիքները շատ մեծ են. «Վերջին սոցիոլոգիական հարցումներով ԲՀԿ երկրորդն էր: Կարծում եմ, առաջինը կլինենք, եթե լինեն նորմալ ընտրություններ, արդար ընտրություններով, ոչ թե խաղի կանոններով, պարարտանյութով և ընտրական պրոցեսի մյուս ատրիբուտներով»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ