ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են…

Ասում են…
26.01.2025 | 16:03

«Զանգեզուրի միջանցքը» ներկայիս տեսքով մաքուր թուրքական պրոյեկտ է: Այդ միջանցքով Ադրբեջանը ոչնչից ստանալու է տարեկան 1,5 մլրդ դոլար եկամուտ, իսկ Թուրքիայի առջև բացվելու են Կասպից ծովի դարպասները, և մուտք է գործելու Կենտրոնական Ասիա։ Այսինքն, Ադրբեջանը այլևս շրջանցելու է Իրանին, ազատվելու է տուրքերից և ուղիղ կապվելու է Նախիջևանի ու Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան Ադրբեջանով դուրս է գալու դեպի Կասպից ծով և փորձելու է միավորել Ասիայի թուրքալեզու երկրներին մեկ միասնական քաղաքական դրոշի ներքո:

Բորիս Դոլգով

Քաղաքագիտության դոկտոր, արևելագետ

Դիտվել է՝ 231183

Մեկնաբանություններ