ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռոք մրցույթ-փառատոն` Հայաստանում

Ռոք մրցույթ-փառատոն` Հայաստանում
12.05.2013 | 11:43

Մայիսի 16-18-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «ArmRockFest» միջազգային երիտասարդական ռոք մրցույթ-փառատոնը: Մասնակցելու են 18-32 տարեկան անձանցից կազմված 12 խմբեր: Հայաստանից մրցույթին ներկայանալու է 8 մրցութային խումբ, Վրաստանից և Իրանից` 4-ը: Մրցույթի փառատոնային մասին մասնակցելու են Հայաստանում հայտնի ռոք խմբեր, ինչպես նաև անգլիական «Antimatter» խումբը: Մասնակիցները կարող են ելույթ ունենալ ռոք երաժշտության ցանկացած ժանրում: Յուրաքանչյուր մասնակից խումբ առաջին օրը ներկայացնելու է մեկ համաշխարհային հիթ, իսկ երկրորդ օրը` խմբի հեղինակային ստեղծագործությունը կամ հատուկ գրված ստեղծագործություն:

«ArmRockFest»-ի կազմակերպիչների համոզմամբ` Հայաստանում ռոքի զարգացում ապահովելու լավագույն միջոցներից մեկը փառատոնն է, որը հնարավորություն կտա նաև Հայաստանը ռոքի միջոցով աշխարհին ներկայացնելու:
Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են երգչուհի Վարդուհի Դավթյանը, դաշնակահար Արմեն Սարգսյանը:
ժյուրիի անդամներն են՝ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և «The Beautified Project» խմբի հիմնադիր-անդամ Անդրե Սիմոնյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ