Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայտ­նի է մեկ­նար­կի ժամ­կե­տը

Հայտ­նի է մեկ­նար­կի ժամ­կե­տը
19.06.2020 | 01:37
Հու­նի­սի 17-ին ՈՒԵ­ՖԱ-ի շտաբ-գրա­սե­նյա­կում, կա­յա­ցել է ՈՒԵ­ՖԱ-ի գոր­ծա­դիր կո­մի­տեի հե­ռա­վար նիս­տը, քն­նարկ­վել են ա­կում­բա­յին և ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րի մր­ցա­շա­րե­րի ձևա­չա­փե­րի փո­փո­խու­թյուն­նե­րը, անց­կաց­ման նոր ժամ­կետ­նե­րը։
Ազ­գե­րի լի­գա­յի խմ­բա­յին փու­լի հան­դի­պում­նե­րը կկա­յա­նան սեպ­տեմ­բե­րի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկ­տեմ­բե­րի 10/11 և 13/14-ին և նո­յեմ­բե­րի 14/15 և 17/18-ին։ Այն ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րը, ո­րոնք չեն մաս­նակ­ցում Ազ­գե­րի լի­գա­յի փլե­յօ­ֆյան փու­լին, կա­րող են ըն­կե­րա­կան հան­դի­պում­ներ անց­կաց­նել հոկ­տեմ­բե­րի 7/8-ին և նո­յեմ­բե­րի 11/12-ին։
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կանն ընդ­գրկվել է C դի­վի­զիո­նի 2-րդ խմ­բում, մր­ցե­լու է Էս­տո­նիա­յի, Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի և Վրաս­տա­նի հա­վա­քա­կան­նե­րի հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ