Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես ցա­վում եմ Գրիզ­մա­նի հա­մար»

«Ես ցա­վում եմ Գրիզ­մա­նի հա­մար»
03.07.2020 | 01:02
«Բար­սե­լո­նի» գլ­խա­վոր մար­զիչ Կի­կե Սե­տիենն «Աթ­լե­տի­կո­յի» հետ խա­ղից հե­տո, որն ա­վարտ­վել է ոչ-ո­քի (2-2), խո­սել է Ան­տուան Գրիզ­մա­նին քիչ խա­ղա­ժա­մա­նակ տրա­մադ­րե­լու մա­սին: Վեր­ջին ան­գամ ֆրան­սիա­ցին թի­մի կազ­մում լիար­ժեք հան­դի­պում անց­կաց­րել է հու­նի­սի 16-ին, երբ կա­տա­լո­նա­կան ա­կում­բը խա­ղում էր «Լե­գա­նե­սի» դեմ (2-0): Դրա­նից հե­տո Գրիզ­մա­նը 14 րո­պե է խա­ղա­ցել «Սևի­լիա­յի» (0-0), 65 րո­պե՝ «Աթ­լե­տի­կի» (1:0) 10 րո­պե՝ «Սել­տա­յի» դեմ (2:2): «Աթ­լե­տի­կո­յի» դեմ ե­րեկ կա­յա­ցած խա­ղում Գրիզ­մա­նը դաշտ է դուրս ե­կել միայն 90-րդ րո­պեին։
«Կխո­սեմ Գրիզ­մա­նի հետ: Նե­րո­ղու­թյուն չեմ խնդ­րի նրա­նից, բայց հաս­կա­նում եմ, որ նա ի­րեն կա­րող է վատ զգալ: Ես ևս ցա­վում եմ Գրիզ­մա­նի հա­մար, քա­նի որ նա հիա­նա­լի պրո­ֆե­սիո­նալ ու հրա­շա­լի մարդ է, -ա­սել է մար­զի­չը ու շա­րու­նա­կել։- Ռի­կի Պու­չը լավ աշ­խա­տեց: Սուա­րե­սին պետք է միշտ դաշ­տում պա­հել, Մե­սիին՝ ևս: Հեշտ չէ Գրիզ­մա­նի հա­մար տեղ գտ­նել՝ ա­ռանց թիմն ա­պա­կա­յու­նաց­նե­լու»:
Ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում Գրիզ­մա­նը «Բար­սե­լո­նի» կազ­մում մաս­նակ­ցել է 32 հան­դիպ­ման, դար­ձել 8 գո­լի և 5 գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 9822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ