Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես այս­պես չէի խո­սի, ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յուն լի­ներ»

«Ես այս­պես չէի խո­սի, ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յուն լի­ներ»
03.07.2020 | 01:04
Սե­րե­նա ՈՒի­լյամ­սի մարզ­չի կար­ծի­քով՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի թե­նի­սի բաց ա­ռաջ­նու­թյան անց­կա­ցու­մը հար­ցա­կա­նի տակ է, քա­նի որ ԱՄՆ-ում, մաս­նա­վո­րա­պես մր­ցա­շա­րի մայ­րա­քա­ղաք Նյու Յոր­քում, Covid-19-ով հի­վանդ­նե­րի թի­վը շա­րու­նա­կում է ա­ճել։
«Հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ-ում կո­րո­նա­վի­րու­սի օր օ­րի ա­ճող թվերն ու այն, ինչ կա­տար­վում է երկ­րում, չեմ կար­ծում, որ US Open-ը կկա­յա­նա։ Կող­քից մր­ցա­շա­րի անց­կաց­ման գա­ղա­փա­րը խե­լա­գա­րու­թյուն է թվում։ Այն­պես որ, ես չգի­տեմ՝ սա ճի՞շտ քայլ է, թե՞ ոչ։ Ես այս­պես չէի խո­սի, ե­թե ի­րա­վի­ճա­կը կա­յուն լի­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, Եվ­րո­պա­յում է։ Այդ ժա­մա­նակ լրիվ այլ պատ­մու­թյուն կլի­ներ։ Բայց ԱՄՆ-ում, մա­նա­վանդ Նյու Յոր­քում, ան­հա­վա­նա­կան կեր­պով ա­ճում է հի­վանդ­նե­րի թի­վը։ Այս իսկ պատ­ճա­ռով ես չգի­տեմ՝ խե­լա­մի՞տ է անց­կաց­նել մր­ցա­շա­րը։ Կար­ծում եմ՝ շատ հնա­րա­վոր է, որ մր­ցա­շա­րի մեկ­նար­կից 2 շա­բաթ ա­ռաջ նա­հան­գա­պե­տը ո­րո­շի չե­ղար­կել մր­ցա­շա­րը»,- Մու­րա­դօղ­լուի ա­սածն է մեջ­բե­րում Sky Sports-ը։
Հի­շեց­նենք, որ ա­վե­լի վաղ Սե­րե­նա ՈՒի­լյամ­սը հաս­տա­տել էր, որ մաս­նակ­ցե­լու է մր­ցա­շա­րին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 10128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ