Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Տո­կիո­յում խա­ղե­րի հա­ջող անց­կաց­մամբ մենք հու­սով ենք ստեղ­ծե­լու ժա­ռան­գու­թ­յուն, ո­րը կմտ­նի մարդ­կու­թ­յան պատ­մու­թ­յուն»

«Տո­կիո­յում խա­ղե­րի հա­ջող անց­կաց­մամբ մենք հու­սով ենք  ստեղ­ծե­լու ժա­ռան­գու­թ­յուն, ո­րը կմտ­նի մարդ­կու­թ­յան պատ­մու­թ­յուն»
24.07.2020 | 01:19

Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով այս տա­րի Տո­կիո­յում անց­կաց­վե­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը, գի­տեք, հե­տաձգ­վե­ցին։ Անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով՝ ո­րոշ­վեց, որ այն ա­վե­լի ճիշտ կլի­նի 2021-ի ամ­ռանն անց­կաց­նել։ Ճիշտ է, Ճա­պո­նիա­յի կա­ռա­վա­րու­թյունն ու մաս­նա­վո­րա­պես երկ­րի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեն եր­կար դի­մադ­րե­ցին նման ո­րոշ­ման չհան­գե­լու հա­մար, ո­րով­հետև նաև ֆի­նան­սա­կան ահ­ռե­լի կո­րուստ­նե­րի հարց կար մեջ­տե­ղում, բայց ի վեր­ջո հար­կադր­ված ե­ղան տե­ղի տա­լու։


Սա­կայն քա­ռա­մյա­կի ա­մե­նա­խո­շոր մար­զա­կան մի­ջո­ցա­ռու­մը հե­տաձ­գելն այս ըն­թաց­քում ան­ցան­կա­լի զար­գա­ցում­նե­րի է բե­րել։ Բանն այն է, որ Ճա­պո­նիա­յի բնակ­չու­թյան կե­սից ա­վե­լին հա­վա­նու­թյուն չի տա­լիս խա­ղե­րը 2021-ի ամ­ռանն անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րին։ Հա­մա­ձայն Kyodo News-ի անց­կաց­րած հարց­ման, օ­լիմ­պիա­կան ու պա­րօ­լիմ­պիա­կան խա­ղե­րի անց­կաց­մա­նը հա­մա­ձայն է երկ­րի բնակ­չու­թյան 23,9 տո­կո­սը, ու սա այն դեպ­քում, երբ հարց­ված­նե­րի 36,4 տո­կո­սը կար­ծում է, որ հարկ է այն կր­կին հե­տաձ­գել։
Բայց ինչ-որ մի տեղ այս կր­կին հե­տաձ­գելն էլ ո­չինչ։
Շատ ա­վե­լի մտա­հո­գիչն այն է, որ հարց­ված­նե­րի 33,7 տո­կո­սը հայ­տա­րա­րել է՝ խա­ղերն անհ­րա­ժեշտ է չե­ղար­կել։ Ա­սել է թե` Ճա­պո­նիա­յի բնակ­չու­թյան 75,3 տո­կո­սը հան­դես է գա­լիս ընդ­դեմ 2021-ի ամ­ռա­նը Տո­կիո­յում անց­կաց­վե­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի՝ հա­մոզ­ված լի­նե­լով, որ մո­տա­կա ժա­մա­նակ­ներս հա­զիվ թե սան­ձա­հար­վի կո­րո­նա­վի­րու­սը։


Սա­կայն այս­տեղ ոչ պա­կաս տագ­նա­պեց­նո­ղը նաև ու­րիշ բան է, որ կա­րող է ա­ռա­ջին հա­յաց­քից իր ողջ խո­րու­թյան մեջ չըն­կալ­վել։ «Մո­տա­կա ժա­մա­նակ­ներ» ա­սե­լով՝ ըն­կալ­վում է ժա­մա­նա­կա­յին բա­վա­կա­նին ահ­ռե­լի ժա­մա­նա­կա­հատ­ված՝ շուրջ մեկ տա­րի։ Հի­մա խու­ճա­պի սեր­մա­նու՞մ է, թե ոչ, փաս­տը փաստ է, որ մեզ նա­խա­պատ­րաս­տում են հա­մա­վա­րա­կի հետ ապ­րե­լու ա­վե­լի ու ա­վե­լի եր­կար ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի։
Հար­ցում­նե­րը նր­բե­րան­գա­յին այլ փաս­տարկ­ներ էլ են մեջ­տեղ հա­նում, սա­կայն դրանք շր­ջան­ցենք նյութն ան­հար­կի թվա­յին տվյալ­նե­րով չծան­րա­բեռ­նե­լու հա­մար, միայն ա­սենք, որ հա­մա­վա­րա­կի դեմ վար­չա­պետ Ա­բեի կա­բի­նե­տի ձեռ­նար­կած քայ­լե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նից դժ­գոհ է երկ­րի բնակ­չու­թյան 59,1 տո­կո­սը։ Հե­տաքր­քիր է, որ ամ­սեա­միս կա­բի­նե­տին տր­վող վս­տա­հու­թյան քվեն նվա­զում է։ Վեր­ջին ամ­սում այն կազ­մել է ևս եր­կու տո­կոս։ Բնակ­չու­թյան 66,4 տո­կո­սը նախ­կի­նի պես կար­ծում է, որ Ճա­պո­նիա­յում նո­րից պի­տի մտց­նել ար­տա­կարգ դրու­թյուն։


Դառ­նանք օ­լիմ­պիա­դա­յի կազմ­կո­մի­տեին։
Այն չի բա­ցա­ռում, որ կա­րող է ժամ­կետ­նե­րի փո­փոխ­ման հարկ լի­նել։ Կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ Ե­սի­րո Մո­յի վկայ­մամբ` կա հա­վա­նա­կա­նու­թյուն, որ օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը չեն անց­կաց­վի 2021-ին, ե­թե մար­զա­սեր­նե­րի գո­նե ո­րոշ մա­սի թույլ չտր­վի հայ­տն­վել տրի­բու­նա­նե­րում. «Ե­թե լի­նի այն­պես, որ օ­լիմ­պիա­դա­յի անց­կա­ցու­մը հնա­րա­վոր դառ­նա ա­ռանց հան­դի­սա­տե­սի մաս­նակ­ցու­թյան, հարկ կլի­նի մտա­ծել։ Այդ դեպ­քում հնա­րա­վոր է բարձ­րա­նա խա­ղե­րը հե­տաձ­գե­լու հար­ցը»։
Այ­նուա­մե­նայ­նիվ անհ­րա­ժեշտ է նշել, որ կազ­մա­կեր­պիչ­նե­րը գո­նե ըն­թա­ցիկ պա­հի հա­մար տրա­մադր­ված են լա­վա­տե­սո­րեն։ Կազմ­կո­մի­տեի գոր­ծա­դիր տնօ­րեն Տո­շի­րո Մու­տոն հայ­տա­րա­րել է, որ Տո­կիոն պատ­րաստ կլի­նի խա­ղերն ըն­դու­նե­լուն, ե­թե ան­գամ գլո­բալ մասշ­տա­բով աշ­խար­հում դրա­կան տե­ղա­շար­ժեր չար­ձա­նագր­վեն կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ։
«Դժ­վար է հու­սալ, որ խա­ղե­րի մեկ­նար­կի սկզ­բին կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը զսպ­ված կլի­նի։ Սա­կայն ե­թե մենք օ­լիմ­պիա­դան անց­կաց­նենք հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում, Տո­կիոն մյուս քա­ղա­քա­նե­րի հա­մար, ո­րոնք հյու­րըն­կա­լե­լու են օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը կամ այլ խո­շո­րա­ծա­վալ մր­ցում­նե­րը, կդառ­նա ըն­դօ­րի­նա­կե­լի։ Տո­կիո­յում խա­ղե­րի հա­ջող անց­կաց­մամբ մենք հու­սով ենք ստեղ­ծե­լու ժա­ռան­գու­թյուն, ո­րը կմտ­նի մարդ­կու­թյան պատ­մու­թյուն», -ա­սել է նա։
Հա­վե­լենք, որ օ­լիմ­պիա­դան նա­խա­պես ծրագր­ված էր անց­կաց­նել 2020-ի հու­լի­սի 24-ից օ­գոս­տո­սի 9-ը։ Ա­սել է թե` մեկ­նարկն այ­սօր էր տր­վե­լու։ Փոխ­ված ժամ­կետ­նե­րի պատ­ճա­ռով մենք օ­լիմ­պիա­դան վա­յե­լե­լու հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք մյուս տա­րի, հու­լի­սի 23-ից օ­գոս­տո­սի 8-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։
Հու­սանք, որ կու­նե­նանք։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն

Դիտվել է՝ 11566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ