Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

100 տարուց ավելի է, ինչ փորձում են հայ ժողովրդի մեջից վերացնել ռուսասիրությունը

100 տարուց ավելի է, ինչ փորձում են հայ ժողովրդի մեջից վերացնել ռուսասիրությունը
17.04.2024 | 21:37

Անշնորհակալ գործ է, պատմականորեն լիակատար կերպով մերժված: Դա է ապացուցում մեր անցած 300 տարվա պատմությունը:
Ինչ է շահել Հայաստանը գտնվելով Ռուսաստանի կազմում:
Նախ, ամենակարևորը: Գտնվելով Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը խուսափել է Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանին ու նրա ժողովրդին բաժին հասած ողբերգական ճակատագրից, չի ենթարկվել ցեղասպանության: Գտնվելով Ռուսաստանի կազմում Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման կենտրոն:
Իսկ սովետական իշխանության տարիներին գտնվելով Սովետական Միության կազմում Հայաստանը ձեռք է բերել մեր պատմության մեջ չտեսնված վիթխարի հաջողություններ կյանքի բոլոր ասպարեզներում՝ մշակույթի, արվեստի, գիտության կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում: Հայ ժողովրդի մեծագույն զավակները եղել են համոզված հարենասերներ, բայց և հասկացել են Ռուսաստանի դերը մեր ճակատագրում:
Կոմիտասը 1912 թ. Արշակ Չոպանյանին ուղարկած նամակում համոզված գրել է՝ «Առանց Ռուսիայի չկա փրկություն»:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է. «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է Հայկական հարցի հաջողության դեմ»:
Մեր ժամանակակից, սփյուռքում ապրող ազգային և հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը Ռուսաստանին համարում է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ և զինակից ու պահանջում է ՝ չդավել Ռուսիային:
Լսու՞մ եք, մի՛ դավեք Ռուսիային, եթե ազնիվ մոլորյալներ եք:
Եթե ոչ՝ ապա պատմականորեն դատապարտված են Ռուսաստանի նկատմամբ ատելություն սերմանողները՝ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ու ապագայում:
Սա ցույց է տալիս պատմական զարգացման ամբողջ ընթացքը:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 6097

Մեկնաբանություններ